Cadillac-ն ապրիլին կթողարկի առաջին էլեկտրական մեքենան

Cadillac-ն ապրիլին կթողարկի առաջին էլեկտրական մեքենան

Մեքենաների հայտնի արտադրող Cadillac-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ շուտով շուկա դուրս կգա էլեկտրաքարի նոր տարբերակը: Առաջիկայում կներկայացվի միջին չափի Cadillac էլեկտրական քրոսովերը, որի ցուցադրությունը կայացել է դեռևս 2019 թվականի հունվարին։

Cadillac-ի նախագահ Սթիվ Կարլայլը հայտնել է, որ լիովին էլեկտրական առաջին քրոսովեր-մեքենան ընկերությունը պատրաստվում է ներկայացնել ապրիլին կայանալիք ավտոմոբիլային դիլերների Ազգային ասոցիացիայում:

2019 թվականի վերջին ընկերությունը պարտավորություն է ստանձնել, որ մինչեւ 2030 թվականը Cadillac-ի մեքենաների գերակշիռ մասը կլինեն էլեկտրական լիցքավորմամբ :

Ընկերությունն առայժմ հրաժարվել է հանրությանը տրամադրել մանրամասներ էլեկտրական մեքենայի տեխնիկական բնութագրիչների մասին: Ցավոք, դեռ հայտնի չէ նոր էլեկտրական քրոսովերի գինը եւ արդյո ՞    ք այն ընդհանրապես կգործարկվի մասսայական արտադրության մեջ, թե ոչ:

Թեգեր: Cadillac, քրոսովեր