Samsung-ը կարող է հուլիսին թողարկել Galaxy Fold 2-ը

Samsung-ը կարող է հուլիսին թողարկել Galaxy Fold 2-ը

Անցյալ շաբաթ Samsung-ը թողարկեց իր երկրորդ ծալովի հեռախոսը՝ Galaxy Z Flip-ը: Չի բացառվում, որ ընկերությունն արդեն պատրաստվում է թողարկել իր հաջորդ ծալովի հեռախոսը, որը կլինի Galaxy Flip-ի շարունակությունը:

Ajunews կորեական լրատվական հրատարակությունը եւ Display Supply chain Consultants (DSCC) ընկերության հիմնադիր Ռոս Յանգն այս մասին հայտնել են միմյանցից անկախ: Երկու աղբյուրներն էլ հայտնել են, որ կորեական տեխնոլոգիական հսկան աշխատում է Galaxy Fold 2-ի վրա, որի նախագծային անվանումը Champ է:

Հաղորդվում է, որ նոր սարքը կունենա հսկայական 7,7-դյույմանոց էկրան՝ բացված վիճակում: Samsung-ը նաեւ փորձարկում է էկրանի տակ գտնվող տեսախցիկի տեխնոլոգիան՝ հսկայական դիսփլեյը ապահովելու համար:

Անցյալ տարի Oppo-ն եւ Xiaomi-ն ցույց տվեցին էկրանի տակ տեսախցիկի տեղադրման տեխնոլոգիան: Սակայն ավելի ուշ Xiaomi-ն բացատրեց, որ այս տեխնոլոգիան դեռևս պատրաստ չէ զանգվածային արտադրության:

Թեգեր: Samsung Galaxy Fold 2