Իլոն Մասկը կտրուկ արձագանքել է Բիլ Գեյթսի քննադատությանը

Իլոն Մասկը կտրուկ արձագանքել է Բիլ Գեյթսի քննադատությանը

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ում իր վրդովմունքն է հայտնել այն բանից հետո, երբ  Microsoft ընկերության համահիմնադիր   Բիլ Գեյթսը հարցազրույցում գովաբանել է Tesla ընկերությանը, սակայն խոստովանել Է, որ էլեկտրամոբիլի ընտրության հարցում նախապատվությունը տվել է Porsche-ին:

Այս միջադեպը հակասական կարծիքների տեղիք է տվել Իլոն Մասկի հետևորդների շրջանում, որոնք բաժանվել են երկու ճամբարի: Օրինակ, Tesla-ի երկրպագուներից մեկը զարմանք է հայտնել Գեյթսի՝ էլեկտրամոբիլ ընտրելու կապակցությամբ, ինչին Մասկը պատասխանել է, թե Microsoft-ի հիմնադրին «իսկապես խելացի » է համարել:

Բիլ Գեյթսը նույնպես ստացել է Մասկի երկրպագուների աջակցությունը: «Նա այդ քայլով միայն փրկում է միլիոնավոր կյանքեր ամբողջ աշխարհում » ,- գրել է նրանցից մեկը, ինչին ի պատասխան Մասկի երկրպագուներից մյուսն արձագանքել է՝ « Ուզում եք հիացմունք արտահայտել՝ զանգահարեք Tesla – ի աջակցման ծառայություն»:

Բիլ Գեյթսն արժանին է մատուցել Tesla-ին՝ որպես ավտոարտադրող ընկերություն, որը, նրա կարծիքով, օգնել է զգալիորեն ընդլայնել էլեկտրամոբիլների շուկան: Միաժամանակ Գեյթսն ընդգծել է, որ ինքն անձամբ ընտրել է Porsche Taycan էլեկտրամոբիլը ։

Հիշեցնենք, որ սա Իլոն Մասկի առաջին հակասությունը չէ տեխնոլոգիական աշխարհի հայտնի գործիչների հետ: Ավելի վաղ նա Twitter-ում գրել էր, որ Մարկ Ցուկերբերգի կողմից արհեստական ինտելեկտի ըմբռնումը «սահմնափակ վիճակում է», իսկ Ջեֆ Բեզոսի գաղափարները տիեզերքի վերաբերյալ, ըստ նրա, «իմաստ չունեն»: