Google-ը փակում է անվճար Wi-Fi ծրագիրն ամբողջ աշխարհում

Google-ը փակում է անվճար Wi-Fi   ծրագիրն ամբողջ աշխարհում

Google ընկերությունը հայտարարել է Google Station ծրագրի փակման մասին: Այս նախագիծը ներառում էր անվճար Wi-Fi-ի տեղակայում ամբողջ աշխարհի ավելի քան 5 հազար վայրերում:

նախագիծը մեկնարկել է 2016թվականին, որի շրջանակում ինտերնետ հասանելիություն են ստացել միլիոնավոր մարդիկ:

Նախագծի շրջանակներում Google-ն անվճար Wi -Fi հասանելիություն է տրամադրել հանրային վայրերում ՝ Հնդկաստանի 400 երկաթուղային կայարաններում եւ ավելի քան 5 հազար տեղ ամբողջ աշխարհում, որոնց թվում են՝ Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան, Թաիլանդը, Վիետնամը և Ինդոնեզիան:

Google Station-ի հիմքում զարգացող երկրների բնակիչներին հանրային տարածքներում անվճար եւ անսահմանափակ Wi-Fi տրամադրելու գաղափարն էր: Իսկ նախագիծը փակվում է, քանի որ այն մշակողների կարծիքով, շատ շուկաներում մոբայլ ծառայություններն էժանացել են եւ Station-ի գործառույթներն անիմաստ են դարձել:

TechCrunch-ին տված հարցազրույցում Google-ի վճարային ծառայությունների եւ Next Billion Users նախագծի ղեկավարը հայտնել է, որ ծրագիրը փակվում է Google-ի՝ հետագա ընդլայնման հետ կապված առաջացած բարդությունների պատճառով:

Թեգեր: Google, Wi-Fi