Xiaomi-ն համաձայնել է ռուսական ծրագրային ապահովումը տեղադրել իր գաջեթների վրա

Xiaomi-ն համաձայնել է ռուսական ծրագրային ապահովումը տեղադրել իր գաջեթների վրա

Ռուսաստանում վաճառվող գաջեթների վրա ռուսական ծրագրային ապահովման պարտադիր տեղադրման մասին օրենքը շատ շուտով ուժի մեջ կմտնի։ Հիշեցնենք, որ օրինագծի իրականացումը տեղի կունենա մի քանի փուլով ։

  • 2020 թվականի հուլիսի 1-ից ռուսական ծրագրային ապահովումը պարտադիր կդառնա բոլոր սմարթֆոնների համար
  • 2021 թվականից՝ պլանշետների համար
  • 2022 թվականից՝ համակարգիչների համար
  • 2023 թվականից ՝ Smart TV-ի համար

Ավելի վաղ ռուսական օրենսդրության նոր պահանջները պահպանելու իր պատրաստակամությունը հաստատել Էր հարավկորեական Samsung արտադրողը: Իսկ հիմա նրան միացավ նաև չինական Xiaomi ընկերությունը:

Xiaomi-ի մամուլի ծառայությունը հայտնել է. «Մենք հակված ենք ռուսական օրենսդրության բոլոր նորմերի պահպանմանը, եւ լրացուցիչ ծրագրային ապահովման տեղադրման անհրաժեշտության դեպքում մենք այն կտեղադրենք աշխատանքային ռեժիմով»: