Հայտնի են ամենահեռանկարային համարվող մասնագիտությունները

Հայտնի են ամենահեռանկարային համարվող մասնագիտությունները

Առաջիկա տասնամյակում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները կլինեն տեխնոլոգիայի ոլորտում, այս մասին հայտնել է HeadHunter ընկերության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Ջաբարովը:

«Դրանք կենսաինժեներներն են,  կենսադեղագետները, կենսաինֆորմատիկները, ռոբոտատեխնիկական, կիբերանվտանգության և այլընտրանքային էներգիայի ոլորտի մասնագետները»:

Ի դեպ, մասնագետներն այդ ոլորտներում արդեն այսօր պահանջված են և նշվում է, որ նրանց նշանակությունը գնալով էլ ավելի կաճի:


Ջաբարովը ակտուալ մասնագիտությունների շարքն է դասել նաև  նեյրոհոգեբաններին, ծրագրավորողներին, ինժեներ-նախագծողներին, 3D տպագրության ինժեներներին, վիրտուալ իրականության ճարտարագետներին և դիզայներներին:


Մասնագետի խոսքով` նոր թվային մասնագիտություններին կարելի է տիրապետել առցանց և ոչ առցանց դասընթացների, համալսարանական հատուկ ծրագրերի, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններում գործնական հմտություններ ձեռք բերելով: