Adobe Photoshop-ը 30 տարեկան է

Adobe Photoshop-ը 30 տարեկան է

30 տարի առաջ՝ 1990 թվականի փետրվարի 19-ին, հայտնվեց Photoshop-ի առաջին տարբերակը, որը նախատեսված էր Apple Macintosh համակարգիչների համար: Սա ամենատարածված գրաֆիկական խմբագիրն է:

Մինչեւ 2013 թվականը Adobe ընկերությունը մի քանի տարին մեկ անգամ թողարկել է Photoshop-ի լայնածավալ թարմացումներ նոր գործառույթներով: Օրինակ, Photoshop CS2-ում հայտնվել է «վերականգնող վրձին», որն օգտագործվում է լուսանկարների ռետուշինգի և այլնի համար:

Չնայած նրան, որ ծրագրի բնօրինակը նախագծված է եղել պատկերների խմբագրման համար, այսօր այն լայնորեն օգտագործվում է նաև վեբ–դիզայնում։ Photoshop–ը սերտորեն կապված է լրատվամիջոցներ կարգավորող, անիմացիոն և այլ ստեղծարար ծրագրերի հետ։

«ֆոտոշոփ»-ի առաջին տարբերակներն օգտագործել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը՝ «Անդունդ» ֆիլմի գրաֆիկայի համար ։

Ընդ որում, բոլոր տարիների ընթացքում խմբագրի ինտերֆեյսը գրեթե չի փոխվել ։ Ավելացել են լրացուցիչ մենյու, կոճակներ, գործառույթներ, բայց հավելվածի մակետը մնացել է նույնը, ինչ 30 տարի առաջ էր:

Ահա ինչպիսին էր այն երեք տասնամյակ առաջ՝