LG W10 Alpha-ն դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթով է

LG W10 Alpha-ն  դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթով է

MWC 2020-ը թեպետ չեղյալ է հայտարարվել, LG-ն չի հապաղել և անցկացրել է իր սարքերի առցանց շնորհանդեսը, որոնցից մեկը դարձել է W10 Alpha-ն: Ընկերությունն այն դիտարկում է որպես բյուջետային մոդել՝ գին-որակ լավ հարաբերակցությամբ:

W շարքը ներկայացվել է դեռ 2019 թվականին։ Այն մրցակից է շուրջ $100 արժեցող հեռախոսներին, որոնք թողարկվել են այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են՝ Redmi-ին, Xiaomi-ին եւ Samsung-ը:

LGW 10 Alpha-ն ունի 5,71 դյույմանոց էկրան, HD + բանաձեւով եւ 8 Մպ դիմային տեսախցիկ, բյուջետային Spreadtrum SC9863 պրոցեսոր: Բացի այդ, սմարթֆոնում տեղադրված է 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ հիմնական հիշողություն: Հետևի վահանակի վրա մեկ տեսախցիկ է՝ 8 Մպ: Խնայողության տեսանկյունից ելնելով՝ ընկերությունը հրաժարվել է մատնադրոշման սքաներից, փոխարենն օգտագործել է դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթը:

Մարտկոցի հզորությունը մեծ չէ՝ 3450 մԱ/ժ : Վաճառքի է հանվել միայն մեկ մոդել, որն ունի սեւ գույն, իսկ գինը՝ $ 139 է: