Հրապարակվել են սմարթֆոնով արված լավագույն լուսանկարները

Հրապարակվել են սմարթֆոնով արված լավագույն լուսանկարները

Mobile Photography Awards ամենամյա մրցույթն ամփոփել է 2019 թվականի արդյունքները եւ ներկայացրել լավագույն լուսանկարները, որոնք արվել են սմարթֆոնների միջոցով: Լուսանկարչական աշխատանքներն ընտրվել են 21 անվանակարգերում՝ ներառելով լուսանկարչության տարբեր ժանրեր։

Մրցույթն անցկացվում է 2011 թվականից։ Գլխավոր մրցանակն այս տարի ստացել է գերմանացի նկարիչ Դանիել Հայլիգը. իր բոլոր աշխատանքները նա կատարել է iPhone XS Max-ի միջոցով:

Ցավոք, կազմակերպիչները չեն բացահայտում, թե ինչ գաջեթներ են օգտագործել մյուս մասնակիցները։ Բոլոր աշխատանքներին կարող եք ծանոթանալ Mobile Photography Awards-ի պաշտոնական կայքում:

Տեսնենք, թե ինչի է ընդունակ հասարակ սմարթֆոնի տեսախցիկը: Տեղադրում ենք լավագույն լուսանկարներից մի քանիսը. դուք էլ գնահատեք: