Հաքերները գողացել են Ջեք Դորսիի եւ MGM Resorts-ի՝ եւս 10,6 մլն հաճախորդների անձնական տվյալները

Հայտնի է դարձել MGM Resorts International-ի՝ շուրջ 10,6 մլն հաճախորդների անձնական տվյալների առևանգման մասին, որոնց թվում են ինչպես ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ , խոշոր ընկերությունների ղեկավարներ, այնպես էլ հայտնի երաժիշտներ և կատարողներ: Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին և հայտնի երաժիշտ Ջասթին Բիբերը նույնպես այս ցանկում են հայտվել:

MGM Resorts-ը հուրընկալության եւ զվարճանքի ոլորտում ամերիկյան խոշորագույն ընկերություններց է: ZDNet պորտալն ընկերության հաճախորդների տվյալները հայտնաբերել է ընթացիկ շաբաթվա մեջ տեղի ունեցած հաքերային համաժողովներից մեկում, իսկ կոնկրետ դեպքը տեղի է ունեցել անցած ամռանը:

ZDNet-ի տվյալներով՝ գողացված ֆայլերի մեծ մասը ներառում են հաճախորդների անուններն ու ազգանունները, նրանց ծննդյան ամսաթիվը, տան հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, այսինքն ՝ այն տեղեկատվությունը, որը ցանկության դեպքում կարելի է գտնել համացանցում: Սակայն մոտ 1,3 հազար հաճախորդներից առեւանգվել են նաեւ անձնագրային տվյալներ եւ մի շարք այլ տվյալներ:

MGM Resort-ում հավաստիացրել են, որ ֆինանսական ոչ մի տվյալ, քարտերի համարներ կամ գաղտնաբառեր հաքերները չեն ստացել: