Google-ը թողարկել է Android 11 օպերացիոն համակարգի բետա տարբերակը

Google-ը թողարկել է Android 11 օպերացիոն համակարգի բետա տարբերակը

Developers Preview-ի Android 11 օպերացիոն համակարգը թողարկվել է հատուկ բջջային հավելվածներ մշակողների համար, որպեսզի նրանք կարողանան փորձարկել և նախապատրաստել թարմացումներ իրենց ծրագրերի համար:

Android 11 Developer Preview 1-ի վերջնական տարբերակն արդեն կարելի է ներբեռնել եւ տեղադրել Google Pixel 2, Pixel 3, Pixel 3A եւ Pixel 4 սմարթֆոնների վրա:

Մարտ-ապրիլ ամիսներին Google-ը նախատեսում է ևս երկու ՕՀ թողարկել ծրագրավորողների համար: Հրապարակային բետա տարբերակը կներկայացվի մայիսին՝ Google I/O ամենամյա համաժողովի ժամանակ, իսկ վերջնական կայուն տարբերակի թողարկումը նախատեսված է այս տարվա աշնանը:

Նոր տարբերակը կապահովի ավելի կայուն և արագ 5G կապ: Դրա շնորհիվ ծրագրավորողները կկարողանան ստեղծել արագ կապ պահանջող ծրագրեր՝ կողմնորոշվելով ոչ միայն Wi-Fi-ով, այլև բջջային կապով: Google Stadia սթրիմինգային ծառայության օգտատերերին պետք է ուրախացնի տեսանյութերի ապակոդավորումը՝ MediaCodec-ում ցածր հապաղմամբ: Դա կապահովի նվազագույն հապաղում հոսքային տեսանյութի հեռարձակման ժամանակ:

Նրանց համար, ովքեր օգտվում են մի քանի մեսենջերներից, նախատեսված է բոլոր հաղորդագրությունների խմբավորում, այսպես կոչված, ծանուցման վարագույրում: Դրա շնորհիվ հնարավոր է արագ և հեշտությամբ անցնել ընթացիկ զրույցին: Ծանուցման վարագույրի միջոցով հնարավոր կլինի նաև պատասխաններում նկարներ ավելացնել՝ անմիջապես մուտք չգործելով մեսենջեր:

Մի շարք թարմացումների շարքում կարելի է նշել զանգերի ֆիլտրացիայի ոլորտում նորարարությունը (զանգից հետո էկրանի տեսանելիության կարգավորման հնարավորություն՝ սպամերի ցանկում կամ հեռախոսագրքում արագորեն ավելացնելու համար), կատարելագործված ծրագրային ինտերֆեյս՝ Wi-Fi-ով օպտիմալ կապի ընտրությամբ, համակարգի թարմացվող մոդուլների քանակի ավելացում (այստեղ դրանք 22-ն են՝ նախորդի 12-ի փոխարեն):

Թեգեր: Android 11, Google