Tesla-ի «ուղեղը» մոլորեցրել են մի կտոր մեկուսիչ ժապավենով

Tesla-ի «ուղեղը» մոլորեցրել են  մի կտոր մեկուսիչ ժապավենով

McAfee ընկերության կիբերանվտանգության ոլորտի հետազոտողները փորձարկել են Tesla Model S եւ Model X էլեկտրամեքենաների համակարգիչների աշխատանքի ճշգրտությունը ՝ մի փոքր բարդացնելով նրանց խնդիրը: Ինչպես հաղորդում Է The Next Web-ը, մեքենաներին չի հաջողվել հաղթահարել խնդիրը:

Էլեկտրական մեքենաներին հաջողվել է խաբել հասարակ մեկուսիչ ժապավենի օգնությամբ։ Սև ժապավենի կտորն ամրացրել են արագությունը սահմանափակող նշանի վրա: Տվյալ դեպքում ՝ «3» թվանշանի կենտրոնում ժապավենի կտորն ամրացնելու արդյունքում՝ ժամում 35 մղոն արագությունը «դարձել է» ժամում 85 մղոն: Էլեկտրամոբիլի տեսախցիկն ի գիտություն է ընդունել 85 մղոն արագությունը և լուրջ արագություն զարգացրել:

Ինքնավար ավտոմեքենաների համար նախատեսված MobilEye տեսախցիկների համակարգից օգտվում է ավելի քան 40 մլն ավտոմեքենա, որոնց թվում նաև Tesla-ի հին մոդելներն են: Tesla-ի նոր մոդելներում MobilEye-ն արդեն չի կիրառվում: