Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի «AI & Big data EXPO» ցուցահանդեսին

Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի «AI & Big data EXPO» ցուցահանդեսին

  Մարտի 17-ից 18-ը Լոնդոնում տեղի կունենա AI & Big data EXPO արհեստական բանականության և տվյալների բազայի ամենամյա կոնֆերանս-ցուցահանդեսը, որին    հայկական 7 ընկերություն կմասնակցի մեկ միասնական տաղավարով:

Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է, որ   պատվիրակության կազմում ընդգրկված 7 ընկերության հնարավորություն կընձեռի ներկայանալ ցուցահանդեսին՝ Armenia միասնական տաղավարով:

Նշվում է նաև, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ապահովելու է ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը և տաղավարում ներկայացվածությունը՝ յուրաքանչյուր ընկերությունից մեկ ներկայացուցչի համար:

Հայտադիմումի լրացման վերջնաժամկետը փետրվարի 29-ն է: Հայտերը հասանելի են այս հղմամբ՝ AI-EXPO Application Form: