Samsung-ը եւ LG-ն կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես փակել են իրենց գործարանները Հարավային Կորեայում

Samsung-ը եւ LG-ն կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես փակել են իրենց գործարանները Հարավային Կորեայում

Հարավային Կորեայում COVID-19 վիրուսով վարակվածների աճող թվի կապակցությամբ մի քանի տեխնոլոգիական ընկերություններ որոշել են ժամանակավորապես դադարեցնել իրենց արտադրությունը: Այդ ընկերությունների թվում են Samsung-ը և LG-ն ։

Մի քանի օր առաջ Samsung-ը փակել էր Հարավային Կորեայում գտնվող Գումի քաղաքի իր գործարանը, երբ պարզվել էր, որ աշխատակիցներից մեկը վարակված է COVID-19 վիրուսով ։ Արտադրությունը կանգնեցրել են ընդամենը երկու օրով, սակայն դա բավարար է եղել, որպեսզի ընկերության բաժնետոմսերի արժեքն այդ կարճ ժամանակահատվածում նվազի 3,7%-ով:

Գումի քաղաքի արդյունաբերական տարածքում տեղակայված են ևս մի քանի խոշոր ընկերություններ ։ Մասնավորապես, այնտեղ է գտնվում LG ընկերության հեռուստացույցների արտադրության գործարանը։ Քանի որ այս տարածաշրջանում վարակվածների թիվն անընդհատ աճում է, LG-ն որոշում է կայացրել՝ ժամանակավորապես դադարեցնել արտադրությունը ։ Աշխատակիցներին արգելել են աշխատանքի գալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ։

LG Electronics ընկերությունը նաեւ ժամանակավորապես փակել է Ինչխոնե քաղաքում գործող իր հետազոտությունների կենտրոնը: