ԱՄՆ-ում ներկայացրել են հայտնի էլեկտրական պիկապի խաղալիք պատճենը

ԱՄՆ-ում ներկայացրել են հայտնի էլեկտրական  պիկապի խաղալիք պատճենը

Խաղալիքներ արտադրող Hot Wheels ընկերությունը ներկայացրել է RC Cybertruck-ի երկու տարբեր մոդելներ, որոնց թվում՝ 1:64 մասշտաբի մոդելը կարժենա ընդամենը 20 դոլար, իսկ 1:10 մասշտաբով մեծացված տարբերակը՝ 400 դոլար:

Խաղալիքը նման է Cybertruck էլեկտրամոբիլին՝ ինչպես ջրի երկու կաթիլ: Փոքր եւ շատ ավելի մատչելի տարբերակն ունի ընդամենը երեք դյույմ երկարություն եւ կարող է զարգացնել ժամում մինչեւ 500 մղոն արագություն:

Դրանք հասանելի են նախնական պատվերի համար, սակայն առաքումները կսկսվեն միայն սուրբծննդյան և ամանորյա տոների նախաշեմին։ Hot Wheels վեբ-կայքի տվյալներով ՝ առաքման ենթադրյալ ամսաթիվը կլինի 2020 թվականի դեկտեմբերի 15-ը: Cybertruck խաղալիքները հասանելի կլինեն ԱՄՆ-ում եւ Կանադայում:

Թեգեր: Cybertruck, Hot Wheels, toy