Huawei-ը կներկայացնի իր P40 եւ P40 Pro առաջատար մոդելները

Huawei-ը կներկայացնի իր P40 եւ P40 Pro առաջատար մոդելները

Չինական Huawei ընկերության գլխավոր տնօրեն Ռիչարդ Յուն հայտարարել է, որ Huawei-ի առաջատար P40 եւ P40 Pro մոդելների պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունենալու մարտի 26-ին, իսկ միջոցառումն անցկացվելու է Փարիզում:

Տեղեկատվական արտահոսքերի շնորհիվ որոշակի տվյալներ են հայտնի ինչպես Huawei P40-ի, այնպես էլ Huawei P40 Pro-ի մասին ։ Օրինակ՝ հայտնի է դարձել, որ երկու սմարթֆոններն աշխատելու են 5G ցանցերում, թեեւ ավելի վաղ ենթադրվում էր, թե Huawei P40-ը չի ստանա 5G մոդեմ: Բացի այդ, շնորհիվ TENAA բազայի հայտնի է, որ երկու առաջատարներ մոդելներն էլ կհամալրվեն Kirin 990 պրոցեսորով:

Ակնկալվում է նաեւ, որ Huawei P40-ը կստանա ավելի հզոր մարտկոց եւ ավելի արագ լիցքավորման հնարավորություն՝ ի տարբերություն Huawei P30 շարքի մոդելների:

Նշվում է, որ Huawei-ը, իբր, մշակում է գերարագ կապի իր ստանդարտը, որը երրորդ կողմի աղբյուրները անվանել են Wi-Fi 6+: Թե որքան արագ կլինի այն սովորականից եւ առհասարակ ինչով կտարբերվի՝ առայժմ հայտնի չէ:

Թեգեր: Huawei P40, Huawei P40 Pro