Huawei-ը ներկայացրել է Mate XS ծալվող սմարթֆոնը, որն արժե €2499

Huawei-ը ներկայացրել է Mate XS ծալվող սմարթֆոնը, որն արժե €2499

Չինական տեխնոլոգիական Huawei ընկերությունը Բարսելոնայում առցանց շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Mate XS ծալվող սմարթֆոնը՝ 5G ցանցի ապահովմամբ:

Ինչպես նշել են ընկերությունում, Mate XS-ը կատարելագործված տարբերակն է Mate X-ի, որը ներկայացվել է 1 տարի առաջ:: Այն ունի 8 դյույմանոց էկրան, որը պատված է պաշտպանիչ կրկնակի շերտով:

Հումքը, որից պատրաստված է էկրանը, ոսկուց թանկ է շուրջ 3 անգամ, ինչով էլ պայմանավորված է սմարթֆոնի թանկ գինը՝ €2499: Ընկերությունում նշել են, որ մոդելը վաճառքում կհայտնվի մարտին:

Թեգեր: Huawei Mate XS