Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, այնուամենայնիվ, անցել է iPhone-ի. մինչ այդ նա օգտվում էր Samsung-ից

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, այնուամենայնիվ, անցել է iPhone-ի. մինչ այդ նա օգտվում էր Samsung-ից

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը վերջապես հրաժարվել է իր՝ 2010 թվականի թողարկման Samsung-ից՝ այն փոխարինելով iPhone 11- ով: Այդ մասին ինքը ՝ Բաֆեթն է պատմել CNBC ամերիկյան հեռուստաալիքին:

« Իմ հեռախոսն ընդմիշտ պատմության մաս կազմեց », — ասել է գործարարը ՝ հավելելով, որ iPhone-ն օգտագործում է միայն իբրև հեռախոս: « Դուք տեսնում եք 89-ամյա մի տղայի, ով նոր է սկսում հասկանալ, թե ինչն ինչոց է » ,- կատակել է Բաֆեթը:

Մինչ այդ, հայտնի միլիարդատերն օգտվում էր Samsung Haven հեռախոսից, որը թողարկվել էր 2010 թվականի ամռանը: Այդ ժամանակ Samsung-ի ծալովի մոդելն արժեր $180 ,իսկ այժմ այն էժանացել է շուրջ 10 անգամ և eBay-ում կարելի է ձեռք բերել $20-30-ով:

Ի դեպ, Բաֆեթին է պատկանում Apple-ի բաժնետոմսերի 5,5 տոկոսը, որը 2019թվականի վերջին կազմում էր ավելի քան 70 մլրդ դոլար: Գործարարն ասոել է, թե մինչ այդ իրեն Apple-ի հեռախոսներ են նվիրել, բայց ինքը չի օգտվել դրանից և հիմա է որոշել օգտվել:

CNBC-ն նշում է, որ Apple-ի ղեկավար Թիմ Քուկը խոստացել է անձամբ այցելել Բաֆեթին և օգնել նրան նոր iPhone-ի կարգավորումներն անելու հարցում: Իսկ թե ի՞նչն է դրդել Ուորեն Բաֆեթին այսքան տարիներ անց, այնուամենայնիվ, հրաժարվել ստեղներով իր հին Samsung-ից, վերջինս չի պարզաբանել: