Apple Watch-ը «ընկերացել է » AirPods-ի հետ

Apple Watch-ը «ընկերացել է »   AirPods-ի հետ

Էնտուզիաստները ստեղծել են Apple Watch-ի համար նախատեսված մի աքսեսուար , որը ներառում է հատուկ AirPods-ի համար ստեղծված ամրակներ ։ Այս մասին հայտնում է The Verge-ը ։

Աքսեսուարը ստացել է AirBand անվանումը։ Այն պատրաստված է սիլիկոնից և նախատեսված է անլար ականջակալների պահպանման համար:

Մի կողմից, նման դիզայնը կարող է արդարված չլինել. չէ՞ որ ականջակալները կարելի է պարզապես պահել լիցքավորման տուփի մեջ(քեյս) եւ դնել գրպանը: Մյուս կողմից, նման դիզայնը նույնիսկ կարող է օգտակար լինել: Դուք կարող եք արագ հեռացնել ականջակալները, օրինակ, խանութում վճարումներ կատարելու ժամանակ կամ աշխատանքի ընթացքում, եթե որոշել եք կենտրոնանալ:

AirBand-ի հեղինակը՝ Մեթ Յանբլադը նշում է, որ ականջակալների ամրակներով ժամացույցի աքսեսուարներն առավել պաշտպանված կդարձնեն անլար ականջակալները՝ դրանք չեն վնասվի ու չեն կորի:

Այս նորույթը հնարավոր կլինի ձեռք բերել 20 դոլարով: Առայժմ դրանք հասանելի կլինեն 4 գույներով՝ սև, բեժ,կապույտ և սպիտակ:

Թեգեր: AirBand, AirPods, Apple Watch