Ինչու Պուտինը գաջեթներ չունի. Ռուսաստանի ղեկավարը նշել է կապի իր սիրելի միջոցը

Ինչու Պուտինը գաջեթներ չունի. Ռուսաստանի ղեկավարը  նշել է կապի իր սիրելի միջոցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե չի օգտագործում ժամանակակից սարքեր,օրինակ՝ սմարթֆոններ՝ նախընտրությունը տալով հատուկ կապի հեռախոսներին: Այս մասին Պուտինը հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։

Նախագահի խոսքով ՝ տեխնիկական առաջընթացը հնարավոր չէ կանգնեցնել, իսկ ռուսական իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտ հանդիսանալ: Պուտինը նշել է, թե իրեն հարմարավետ է զգում տեխնոլոգիաների զարգացման ֆոնին, քանի որ առհասարակ չի օգտվում նոր գաջեթներից : «Ես պարզապես այլ հնարավորություններ ունեմ», – պարզաբանել է նա։

Պուտինը հավելել է, որ երբեմն ստիպված է լինում օգտագործել սմարթֆոնը, եթե այն իրեն փոխանցում է ենթականերից որեւէ մեկը: Ռուսաստանի առաջնորդի համար առավել նախընտրելի են մնում կառավարական գծին միացված սովորական հեռախոսները:

Երկրի ղեկավարի աշխատասեղանին առկա են հատուկ կապով աշխատող միանգամից 4 հեռախոսներ: Տեխնիկայի այլ միջոցներից նախագահի աշխատասենյակում կարելի է գտնել հեռուստացույց և համակարգիչ՝ Windosws XP կառավարմամբ:

Ավելի վաղ, «Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրել էր, թե Վլադիմիր Պուտինն օգտագործում է հաստ բջջային հեռախոս՝ բարձր պաշտպանունակությամբ: Նախագահի բոլոր խոսակցություններն անցնում են ռազմական արբանյակներով, ազդանշանը հուսալիորեն ծածկվում է և բացառվում են գաղտնալսումները։ Հատուկ հեռախոսային կայան է տեղադրված նաեւ նախագահական ավտոմեքենայում ։

2018 թվականին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, թե սմարթֆոններից Պուտինի հրաժարվելը կապված է այն բանի հետ, որ սմարթֆոնի ցանկացած օգտատեր իրեն եւ իր կյանքը «համընդհանուր ցուցադրության է դնում» : Պեսկովը նշել է, որ հատուկ կապի հեռախոսները ՌԴ նախագահին լիովին բավարար են և գաջեթների կարիք չի էլ առաջանում: