Հրապարակվել է 2019 թվականի ամենավաճառվող սմարթֆոնների վարկանիշը

Հրապարակվել է 2019 թվականի ամենավաճառվող սմարթֆոնների վարկանիշը

Omdia հետազոտական ընկերությունը հրապարակել է 2019 թվականի ամենավաճառվող սմարթֆոնների ցանկը։ Որքան էլ տարօրինակ է, ամենաշատ վաճառված սմարթֆոնը, ըստ հետազոտական ընկերության տվյալների՝ Apple iPhone XR-ն է:

Հաշվետվության համաձայն՝ 2019 թվականին Apple-ն իրացրել է գրեթե 46,3 մլն iPhone XR սմարթֆոն: Դա գրեթե երկու անգամ ավելի է, քան 2018 թվականին, երբ սմարթֆոնը նոր էր մուտք գործել սմարթֆոնների շուկա ։ Ինչ վերաբերում է iPhone 11-ին, ապա անցած տարվա ընթացքում Կուպերտինոյի ընկերություններին հաջողվել է վաճառել ավելի քան 37 մլն սարք: Այս արդյունքով սմարթֆոնը դարձել է աշխարհում երկրորդ՝ ամենավաճառվողը։ Ընդհանուր առմամբ, աշխարհում ամենահայտնի 10 սմարթֆոններից 5-ը պատկանում է Apple-ին:

Վարկանիշի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ տեղերը զբաղեցնում են հարավկորեական Samsung ընկերության սմարթֆոնները:

  1. Samsung Galaxy A10 (30,3 մլն)
  2. Samsung Galaxy A50 (24,2 մլն)
  3. Samsung Galaxy A20 (19,2 մլն)

6-րդ եւ 7-րդ տեղերում կրկին հայտնվել են Apple սմարթֆոնները ՝ iPhone 11 Pro Max (17,6 մլն) եւ iPhone 8 (17,4 մլն): Վարկանիշի 8-րդ տեղում է հայտնվել Redmi Note 7-ը ՝ 16,3 մլն արդյունքով: Այն, ի դեպ, այս ցանկում միակն է, որը չի պատկանուն Apple-ին եւ Samsung-ին:

Վերջին երկու տեղերը զբաղեցրել են iPhone 11 Pro-ն եւ Galaxy J2 Core-ը ՝ համապատասխանաբար՝ 15,5 եւ 15,2 մլն վաճառված սարքերով: