Apple-ը Հնդկաստանում կբացի իր առաջին խանութները

Apple-ը Հնդկաստանում կբացի իր առաջին խանութները

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտնել է, որ ընկերությունը Հնդկաստանում բացելու է իր առաջին խանութները 2021թվականին և առցանց խանութ` մինչև այս տարեվերջն ընկած ժամանակահատվածում: Apple-ը ստիպված է եղել հնդկական կառավարության կողմից համաձայնություն ստանալ՝ առանց տեղական գործընկերոջ խանութ բացելու համար ։ Նման հայտարարություն է արվել ընկերության բաժնետերերի տարեկան ժողովում։

Apple-ի անցումը դեպի Հնդկաստան՝ աշխարհի երկրորդ խոշորագույն սմարթֆոնների շուկան, միանգամայն սպասելի էր, բայց մինչ այդ պահը պատկերացնել անգամ հնարավոր չէր՝ երբ այն տեղի կունենա:

2018 թվականին Հնդկաստանն օրենսդրական փոփոխություններ է կատարել, ըստ որի՝ օտարերկրյա բրենդներն իրավունք չունեն երկրում բացել իրենց մոնոբրենդային խանութները: Չնայած այդ հանգամանքին՝ Քուկն ասել է, որ Հնդկաստանն ինքն է ցանկացել, որ Apple-ը տեղական գործընկերոջ հետ խանութ բացի իր երկրում: Բացի այդ, Apple-ի ղեկավարը նաեւ ներդրողներին հայտնել է, թե չի կարծում, որ Apple-ը որևէ մեկի համար «լավ գործընկեր» կդառնա , քանի որ իրենց դուր է գալիս ամեն ինչ «իրենց ձևով անել» :

Այս պահին Apple-ն իր արտադրանքը Հնդկաստանում վաճառում է կողմնակի խանութների միջոցով: Բայց ընկերության վաճառքի ծավալները զիջում են մրցակիցներին ՝ ի դեմս Samsung-ի և Huawei-ի ։ Կապված այն իրողության հետ, որ Չինաստանում Apple-ի արտադրանքի պահանջարկը նվազում է, նույնիսկ նախքան կորոնավիրուսի ի հայտ գալը, ընկերությունը հույս ունի, որ նրան կհաջողվի խթանել վաճառքն այլ զարգացող շուկաներում, որոնց թվում առաջին հերթին Հնդկաստանն է:

Թեգեր: Apple, China, India, Թիմ Քուկ