Instagram-ը թողարկել է մեսենջեր համակարգիչների համար

Instagram-ը  թողարկել է մեսենջեր   համակարգիչների համար

Instagram սոցիալական ցանցի բջջային տարբերակում վաղուց հայտնվել է Direct մեսենջերը, սակայն համակարգիչների եւ բրաուզերների համար նախատեսված հավելվածներում այն անհասանելի է եղել: Այժմ սոցիալական ցանցի հաղորդագրություններն արդեն հասանելի են Instagram-ի հավելվածի համար, բայց առայժմ միայն Windows-ի համար:

Համակարգիչների համար նախատեսված Instagram-ը խիստ հետ է մնում սմարթֆոնների համար նախատեսված տարբերակից, հայտնում է Windows Central-ը ։ Ընդ որում, ավելի վաղ Windows-ի հավելվածում եղել է լուսանկարների ներբեռնման գործառույթ, սակայն նոր թարմացման մեջ այդ հնարավորությունը կորել է ։ Փոխարենը հաղորդագրություններն են հայտնվել։

Նախկինում Direct մեսենջերը հասանելի էր որպես առանձին հավելված։ Ընկերությունը երկու տարի փորձարկման փուլում պահեց այդ հավելվածը, սակայն 2019-ի կեսերին նախագիծը փակեց: Նաեւ տեղեկություններ կան, որ Instagram սոցցանցը պատրաստում է առանձին մեսենջեր ՝ Trends անվանումով: