Դպրոցականները հրատարակել են «ընդհատակյա» թերթ, որը վաճառել են համադասարանցիներին

Դպրոցականները հրատարակել են «ընդհատակյա» թերթ, որը վաճառել են համադասարանցիներին

Մոսկվայի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտները թողարկել են իրենց «ընդհատակյա թերթը » եւ այն վաճառել իրենց ընկերներին՝ 10 ռուբլով: Այս մասին պատմել է աշակերտներից մեկի մայրը: Պատմությունը հրապարակվել է «Պիկաբու» կայքում, որտեղ չի նշվել, թե կոնկրետ որ դպրոցի մասին է խոսքը:

Ինչպես պնդում է հեղինակը, թերթում քննադատական բնույթի հոդվածներ են տեղադրվել, որտեղ ուսուցիչները ներկայացվել են ոչ շահեկան լույսի ներքո: Թերթի միջոցով դպրոցականներն իրականացրել են նաև գովազդի վաճառք:

Թողարկված համարներից մեկը ենթադրաբար ընկել է ինֆորմատիկայի ուսուցչի ձեռքը, ով այս կապակցությամբ հայտնել է իր կարծիքը:

« Երեխաները բավականաչափ չեն հոգնում ուսման ընթացքում, եթե նրանք ժամանակ և ուժ ունեն՝ դեղին մամուլի ոճով թերթ թողարկելու համար: Ամենայն հավանականությամբ, երեխաները չեն ստանում պատշաճ դաստիարակություն ընտանիքում եւ դեռ չգիտեն՝ ինչն է լավ է եւ ինչը՝ վատ, եւ չեն հասկանում, թե ինչի համար են նրանք հաճախում դպրոցի մաթեմատիկական դասարան »,- դժգոհել է ուսուցիչը, ում ամենայն հավանականությամբ դուր չեն եկել աշակերտների ինքնուրույնությունն ու համարձակ հոդվածները:

Հեղինակի խոսքով ՝ թերթի վերջում գրված է. « բոլոր համընկնումները պատահական են» ։ Իրենք՝ երեխաներն ասել են, որ շարունակելու են թերթի թողարկումը, բայց արդեն անվճար հիմունքներով:

« Պիկաբու »-ն այդ «ընդհատակյա թերթ »-ի մասին տեղեկատվության միակ աղբյուրն է։ Առայժմ ոչ ոք պաշտոնապես չի հաստատել այդ հրապարակման տվյալները։