Տեխնոշաբաթ. Ամփոփում ենք անցած շաբաթը

Sony-ի նոր սմարթֆոնը

Sony-ն ներկայացրել է իր հերթական ֆանտաստիկ հեռախոսը՝ Xperia 1 II (Xperia 1 Mark II):  Հեռախոսը հագեցած է OLED դիսփլեյով՝ 6.5 դույմ էկրանով, 4K որակով, 90 գիգահերց հաճախականությամբ:

Լավ լուր գեյմերների համար

Մայքրոսոֆթն իր պաշտոնական կայքում պատմել է նոր սերնդի Xbox Series X խաղային կոնսոլների առանձնահատկությունների մասին: Նոր կոնսոլների պաշտոնական թողարկումը կլինի այս տարվա վերջին:

Huawei-ն առանց Google-ի

Այս շաբաթ Huawei-ը ներկայացրեց իր նոր բարձրակարգ սմարթֆոնը՝ Honor View30 Pro: Սա Honor V30 Pro մոդելի միջազգային՝ արտաքին շուկայի համար նախատեսված տարբերակն է: Առաջին անգամ Huawei-ը սմարթֆոն է թողարկել առանց Google-ի արտադրանքի:

«Կարճատես» Samsung

Galaxy S20 սմարթֆոնների ավտոֆոկուսի ֆունկցիան այնքան էլ լավ չի աշխատոմ: Սմարթֆոնի թեստավորման արդյունքում լրագրողները դրվատել էին նոր սարքավորման տեսախցիկի մոտեցման համակարգը (zoom), սակայն ավտոմատ ֆոկուսացման համակարգը լուրջ խնդիրներ ունի: Օրինակ՝ Input պարբերականը գրում է, որ գործընթացը կամ շատ դանդաղ է ընթանում, կամ ընդհանրապես չի աշխատում: Նույնը ասում են նաև Galaxy S20 Ultra մոդելի մասին, որի գները, մեղմ ասած, էժան չեն: Samsung ընկերությունը ներողություն է խնդրել իր հաճախորդներից և խոստացել, որ շատ շուտով կուղղղեն սխալը: