Xiaomi-ն հայտնել է Redmi K30-ի վաճառքի ծավալների մասին

Xiaomi-ն հայտնել է  Redmi K30-ի վաճառքի ծավալների մասին

Չինական Xiaomi հսկան հաճախ պարծենում է իր սմարթֆոնների վաճառքի ցուցանիշներով: Այսպես, փետրվարի վերջին ընկերությունը հերթական անգամ վաճառքների ռեկորդ է սահմանել՝ վաճառելով Mi 10 Pro տեսախցիկը ընդամենը 55 վայրկյանում։ Այժմ Xiaomi-ն հաղորդում է Redmi K30-ի վաճառքի ցուցանիշների մասին:

Պարզվել է, որ նորույթը բավականին տարածված է հենց Չինաստանում։ Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ ընդամենը 3 ամիս է, որ Redme K30-ը վաճառքի է հանվել , ընկերությունն արդեն հասցրել է վաճառել ավելի քան 1 մլն օրինակ: Այս մասին հայտնել են չինական ընկերության ներկայացուցիչները Weibo սոցիալական ցանցի իրենց պաշտոնական էջում:

Թեգեր: Redmi K30, Xiaomi