«Կորոնախուճապը» հասավ Twitter

«Կորոնախուճապը» հասավ Twitter

Նոր Կորոնովիրուսի համաճարակի պատճառով Twitter ընկերության տնօրինությունը հորդորել է իր աշխատակիցներին հնարավորության դեպքում չգալ աշխատանքի ու աշխատել տնից: Այդ մասին ընկերությունը  հայտնել է իր բլոգում:

Հաղորդագրության մեջ ընկերության ղեկավարությունը նշում է, որ ճապոնացի, հոնկոնգցի ու հարավկորեացի աշխատակիցներն ուղղակի պարտավոր են աշխատել տանից, քանի որ այդ պահանջն իջեցրել են հենց իրենց երկրների իշխանությունները: Նման ծայրահեղ քայլերը միտված են կանխելու կորոնավիրուսի  տարածումն ու զերծ պահելու աշխատակիցներին վարակվելուց: Ավելի վաղ Twitter-ի ղեկավարությունը որոշել էր չեղարկել այն գործուղումները, որոնք էական նշանակություն չունեին, դրանից հետո չեղարկեցին նաև մի շարք միջոցառումներ: Վերջին քայլն էլ հեռահար աշխատանքի կոչն է: Ամեն դեպքում, ընկերության գրասենյակներն ամբողջությամբ չեն փակվի և այն աշխատակիցները, որոնք չեն ցանկանա տնից աշխատել, կկարողանան գնալ աշխատավայր:

Թեգեր: health