Google-ը հետաձգել է իր ամենախոշոր միջոցառումը

Google-ը հետաձգել է իր ամենախոշոր միջոցառումը

Ստացվել է այնպես, որ այսօր աշխարհի գլխավոր նյուզմեյքերը դարձել է ոչ ավելի ոչ պակաս՝ նոր կորոնավիրուսը:  Ավելին՝ համաշխարհային տեխնոհսկաների օրակարգն էլ հենց «նա» է որոշում:

Google ընկերությունն առաջին անգամ հետաձգեց ծրագրավորողների ու նախագծողների համար նախատեսված ամենամյա կոնֆերանսը՝ Google I/O: Պատճառն արդեն պարզ է՝ նոր կորոնավիրուսի համաճարակը: Այդ միջոցառման ընթացքում որոնողական հսկան ներկայացնում էր իր նոր արտադրանքն ու Android օպերացիոն համակարգի նոր թարմացումները: Կոնֆերանսը պետք է տեղի ունենար մայիսի 12-14-ը Կալիֆորնիայում: Հիմա Google-ը պլանավորում է օպերացիոն համակարգի մասին պատմել օնլայն ռեժիմով:

The Verge-ը գրում է, որ ընկերությունը բացատրել է՝ հետևել են  Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնի հորդորներին:

Որոնողական հսկան խոստացել է, որ կփոխհատուցի բոլոր մասնակիցների ու հյուրերի կրած վնասները: Ավելին՝ բոլոր նրանք, որոնք տոմս էին գնել մասնակցելու համար, ավոտմատ կերպով հնարավորություն կստանան 2021 թվականի նույն միջոցառման տոմսերը ձեռք բերել բոլորովին անվճար: TJ-ն գրում է, որ ընկերությունում խոստացել են Մաութեյն Վյու քաղաքում գտնվող ընկերություններին, որտեղ պետք է անցներ կոնֆերանսը,  հատկացնել ավելի քան մեկ միլիոն դոլար, որպես աջակցություն փոքր բիզնեսին:

Թեգեր: covid-2019, Google