Գովազդ push ծանուցումների միջոցով

Գովազդ push ծանուցումների միջոցով

Apple-ն ուղղակի գարնանային նվեր է մատուցում հայ սպամերներին։ Սա հումար էր, իհարկե։ Խնձորային հսկան այժմ կթույլատրի push ծանուցումներն օգտագործել  գովազդային նպատակներով՝ իհարկե, օգտատիրոջ թույլտվությունը ստանալու դեպքում միայն։

Ինչպես նշում է 9to5Mac-ը, Apple-ն արդեն այսօր փոխել է App Store-ի իր կանոնադրությունը։ Apple-ը շատ վաղուց արգելել էր հավելվածներին, որպեսզի նրանք push ծանուցումներն օգտագործեն գովազդային նպատակներով։  Բայց ամեն ինչ փոխվեց, հավելվածները հիմա կարող են սրտների ուզած չափով push ծանուցումներ ուղարկել՝ կոմերցիոն բովանդակությամբ։  Սակայն օգտատերերը ոչ միայն պետք է հնարավորություն ունենան թույլատրելու, այլև ցանկացած պահի դրանից հրաժարվելու։

Փոփոխություններն իրականում ոչ թե բարի կամքի դրսևորում էին, այլ մի քանի նախադեպերի հետևանք, երբ առաջինը հենց Apple-ը խախտեց իր սահմանած խաղի կանոնները։ Երբ վերջին երկու տարվա ընթացքում Apple-ն իր ծանուցումներն սեփական հավելվածներում ուղարկեց push ծանուցումների միջոցով, դա դիտվեց որպես գովազդ ու քննադատությունների մեծ ալիք բարձրացավ։ Տպավորություն էր ստեղծվում, որ Apple-ն ուզում է պլատֆորմն իր վերահսկողության տակ պահել։

Apple-ի դրդապատճառներն իրականում բարի էին ու գոհացնում էին բոլորին։ Ոչ ոք առանձնապես չի վառվում սպամեր ստանալու անհագ ցանկությամբ՝ այն էլ ծանուցումների տեսքով։ Սակայն դրանցից որոշները կարող են նույնիսկ օգտակար լինել, իսկ նախկին ռադիկալ մոտեցումը կարող էր լուրջ կոմերցիոն խնդիրներ առաջացնել։

Իրականում Արևմուտքն այդքան էլ շատ բան չունի մտածելու, քանի որ այնտեղ վաղուց ֆեյքերն ու սպամերը գրվում են հատուկ ավտոմատ գեներատորների միջոցով ու կան գործիքներ, որ անմիջապես հայտնաբերում ու չեզոքացնում են դրանց։ Այլ բան է Հայաստանում։ Այստեղ մինչև օրս սպամերը գրում են, այսպես ասած, ձեռքով, ու արհեստական բանականությունը պրակտիկորեն չի ճանաչում դա որպես սպամ։ Նույնիսկ մարդկանց մտքով չի անցնում, որ այսօր հնարավոր է ձեռքով սպամ գրել։ Այնպես որ iPhone-ների հայաստանյան օգտատետերին ապագայում տհաճ անակնկալներ են սպասվում՝ push սպամերի տեսքով։

Թեգեր: Apple, iOS, iPhone, push