Իլոն Մասկի ռուսական այլընտրանքն ըստ Վլադիմիր Պուտինի

Իլոն Մասկի ռուսական այլընտրանքն ըստ Վլադիմիր Պուտինի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայտնի տեխնովետերան Եվգենի Կասպերսկին Իլոն Մասկի ռուսական այլընտրանքն է: Այս հայտարարությունից հետո որոշները նույնիսկ հասցրին ծաղրել Կասպերսկիին:

Ռուսական պետական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում՝ «20 հարց նախագահին» նախագծի շրջանակներում լրագրողն ուղիղ հարցրել է՝ Ռուսաստանից ու՞մ կառաջարկեք, որպես Իլոն Մասկին այլընտրանք: Պուտինն էլ պատասխանել է. «Մենք Կասպերսկի ունենք: Ես կարծում եմ, որ իր ոլորտում նա ոչնչով չի զիջում Մասկին»:

Հիշեցում. Եվգենի Կասպերսկին հանդիսանում է Կասպերսի լաբորատորիայի հիմնադիրն ու ղեկավարը: Նրանք աշխատում են հիմնական տեղեկատվական ու կիբերանվտանգության ոլորտներում:

Իլոն Մասկը Tesla ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է էլեկտրոմոբիլների արտադրությամբ: Մասկը զբաղվում է նաև տիեզերանավերի հրթիռների արտադրությամբ:

Թեգեր: kasperky, putin