Ռոբոտ-դայակ Շվարցնեգերի դեմքով՝ Առնիբոտ

Ռոբոտ-դայակ Շվարցնեգերի դեմքով՝ Առնիբոտ

Հայտնի Տերմինատոր Առնոլդ Շվարցնեգերը դատի է տվել ռուսական ընկերությանը։ Այն Առնոլդի դեմքով ռոբոտ-դայակ է թողարկել։ Ռոբոտը կարողանում է աչքերը թարթել ու խոսել։ Սակայն սա տերմինատոր չէ, այլ ռոբոտ-դայակ, որը պետք է հետևի երեխաներին, երբ ծնողները տանը չեն։

Դերասանը 10 միլիոն դոլար է պահանջել ընկերությունից՝ այդ թվում ցուցադրություններից առաջացած ամբողջ հասույթը։ Նաև պահանջել էր դադարեցնել իր կերպարի անօրինական օգտագործումը։ Այս մասին տեղեկացնում է TMZ-ը։

Promobot ընկերությունը ռոբոտին ուցադրել էր CES 2020 տեխնոցուցահանդեսի ժամանակ, Լաս Վեգասում։ Դրանից հետո ընկերության հետ կապվել են Շվարցնեգերի փաստաբաններն ու խնդրել են, որպեսզի ընկերությունն այլևս դերասանի կերպարը չօգտագործի հանրային ցուցադրությունների ժամանակ։ Ընկերությունը, սակայն, չի լսել փաստաբանների հորդորներն ու «Առնիբոտին» բերել է փետրվարին Նյու Յորքում կայացած ցուցադրությանը։ Այտուհանդերձ Promobot -ից տեղեկացնում են, որ ոչ մի դատական հայց իրենք չեն ստացել։

РИА Новости-ն հարցում էր ուղարկել կազմակերպություն, որին պատասխանել էին՝  եթե ընկերությանը չհաջողվի պայմանավորվել Շվարցնեգերի ներկայացուցիչների հետ ռոբոտի օգտագործման իրավունքը ձեռք բերելու համար, ապա ռոբոտի «մաշկը» ստիպված են լինելու ուտիլիզացնել։

Թեգեր: arnold, Robot