Մանկական պլանշետներ՝ ծնողական վերահսկողության համակարգով

Մանկական պլանշետներ՝ ծնողական վերահսկողության համակարգով

Արժե՞ արդյոք երեխային պլանշետ գնել. 21-րդ դարի ծնողներին մշտական տանջող հարցը։

Այս հարցի պատասխանը մենք Ձեզ տալ չենք կարող, սակայն մարդիկ, որոնք արդեն հաստատ կողմնորոշվել են, որ արժե գնել, մենք կօգնենք կողմնորոշվել, թե՝ ինչ։

Եվ այսպես, արժե՞ միանգամից երեխայի համար գնել iPad, որը կլինի նրա առաջին պլանշետը, թե՞ գնել Amazon Fire շարքի գաջեթները, որոնք ստեղծվել են հատուկ երեխաների համար։

Ինչու՞ են երեխաներն այդքան շատ ձգտում ունենալ պլանշետ։ Ամեն ինչ շատ պարզ է. այդ սարքն իր մեջ ներառում է կրթական ու ժամանցային բոլոր ֆունկցիաները։ Դրանով հնարավոր է ոչ միայն ֆիլմեր կամ մուլտֆիլմեր դիտել, երգեր լսել կամ խաղ խաղալ, այլև կարող են սովորել համակարգչից օգտվելու հիմունքներն ու, նույնիսկ, ինքնուրույն ծրագրավորում սովորել։

Կարևոր է հաշվի առնել պլանշետի երկրարակեցությունը, ամրությունն ու հասանելիությունը, որպեսզի հարմար լինի երեխային։ Երեխաները, որպես կանոն, ավելի թափթփված են։ Ավելի ճիշտ կլինի, որպեսզի Ձեր գումարները ծախսեք ամուր իրան ունեցող պլանշետների վրա, որոնք ավելի դիմացկուն կլինեն տարատեսակ քերծվածքների նկատմամբ։

Առավել ևս, որ երեխաների մեծամասնությանը պլանշետների առաջնակարգ ֆունկցիաները հարկավոր չեն։ Այնպես որ, խուսափեք iPad Pro և Surface Pro մոդելի պլանշետներից։

Շատ պլանշետներ, որոնք նախատեսված են հենց երեխաների համար, ծնողական վերահսկողության շատ հնարավորություններ ունեն։ Այսինքն՝ դուք կարող եք վերահսկել պլանշետից օգտվելու ժամանակն ու կոնտենտը, որից պետք է օգտվի Ձեր երեխան։

Եվ այսպես, Anazon Fire պլանշետների շարք, որոնք նախատեսված են բացառապես երեխաների համար։

Amazon Fire HD 10

Fire HD 10 Kids Edition – Սա  Amazon Fire HD 10 շարքն է, որը նախատեսված է երեխաների համար։ Սրանք այս շարքի ամենամեծ էկրանով պլանշետներն են։ Ինչպես իր 7 և 8 դյույմանոց տարբերակները, այս տարբերակն էլ ունի ծնողական վերահսկողության բազմաթիվ տարբերակներ։ Այն համալրված է շատ պինդ պատյանով, որը կպաշտպանի պլանշետը հարվածներից։

Պլանշետն ունի նաև երկու տարվա երաշխիք։ Բայց սա սովորական երաշիք չէ։ Ցանկացած վնասի դեպքում այն փոխարինվում է նորով՝ առանց ավելորդ հարցերի։ Նաև տրվում է FreeTime Unlimited հարթակին մեկ տարվա բաժանորդագրություն, որի միջոցով երեխաները հասանելիություն կունենան մեծ քանակությամբ տեսահոլովակների, գրքերի, խաղերի ու հավելվածների։ Հասանելիությունը տրվում է երեխայի տարիքին համապատասխան։

Amazon Fire HD 8 Kids Edition-ը նախորդի ավելի փոքր տարբերակն է՝ երկու դյույմով ավելի փոքր։ Ֆունկցիոնալ առումով, սակայն, գրեթե ոչնչով չի տարբերվում՝ նույն բաժանորդագրությունների ու երաշխիքի փաթեթն ու ծնողական վերահսկողության համակարգը։ Fire HD 10 տարբերակից 30 դոլարով ավելի էժան է։ Նախորդ մոդելի համեմատ մի քանի առավելություններ ունի՝ ավելի մեծ թողունակությամբ էկրան ու գրեթե անսահմանափակ հիշողություն։

Amazon Fire 7 Kids Edition

Amazon Fire 7-ն  արժե ընդամենը 100 դոլար ու համարվում է ամենաբյուջետային մանկական պլանշետը։ Հնարավորությունները գրեթե նույնն են՝ ծնողական վերահսկողության համակարգ ու մեկ տարվա բաժանորդագրություն՝ FreeTime Unlimited գրադարանին։