Մեր մանկության Nintendo-ն

Մեր մանկության Nintendo-ն

Nintendo խաղային վահանակի նախատիպը, որն այդպես էլ շուկա դուրս չեկավ, աճուրդում վաճառվել է 360 հազար դոլարով։  Տենդերը շահեց Pets.com և Toys.com պորտալների հեղինակ Գրեգ ՄակԼեմորը։ Նա շրջանցեց նույնիսկ Oculus VR ընկերության գլխավոր տնօրեն Պալմեր Լակիին։

Վահանակն այն 200 նախատիպներից մեկն է, որոնք ստեղծվել էին Sony ու  Nintendo ընկերությունների անհաջող համագործակցության արդյունքում։ Heritage Auctions-ի աշխատակից Վալերի Մակլեկին պատմել է CNN-ին, որ մնացած 199 նախատիպերը պարզապես ոչնչացվել են այն բանից հետո, երբ Sony / Nintendo պայմանագրերն ու համաձայնությունները խզվեցին։ Դրանից հետո՝ 1994 թվականին Sony-ն թողարկեց իր առաջին PlayStation-ը։

Թեգեր: PlayStation, Sony