Google-ի ամպային ծառայությունն ավելի հասանելի է

Google-ը դանդաղ, բայց հաստատուն քայլերով, թողարկում է իր խաղային ամպային ծառայությունը՝ Stadia-ն, ավելի լայն զանգվածների համար։ Այս ամիս ընկերությունը նոր ու գրավիչ ակցիա է սկսում։ Այն նախատեսում է Stadia Pro-ի  եռամսյա բաժանորդագրություն այն օգտատերերի համար, որոնք ունեն Chromecast Ultra խաղային սարքը։ Սարքը գնելը պարտադիր չէ, ընդամենը պետք է հետևել որոնողական հսկայի գովազդներին, որտեղ նա ուղղորդում է բոլորին Chromecast Ultra-ի հայտնի ու հավատարիմ  բաժանորդների մոտ։

Դեռ հայտնի չէ` կոնկրետ երկրներում սահմանափակումներ կա՞ն, թե ոչ, բայց Stadia -ն հասանելի է արդեն 14 երկրներում։

Եթե ավելի պարզ խոսենք՝ Stadia Pro-ն Google-ի միակ ամպային հավելվածն է, որը ներկա պահին հասանելի է։ Հետագայում լինելու է նաև Stadia-ի դասական տարբերակը՝ 4K թողունակությամբ։ Այն կլինի անվճար։

Ներկա պահին Chrome բրաուզերից դուրս Stadia խաղալու միակ եղանակը՝ Chromecast Ultra սարքը հեռուստացույցին միացնելն է։