SXSW 2020-ը չեղարկվեց

SXSW 2020-ը չեղարկվեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կորոնովիրուսի համաճարակի պատճառով խոշոր կազմակերպությունները չեղարկել էին իրենց մասնակցությունը SXSW միջազգային կոնֆերանսին։ Վտանգ կար, որ միջոցառումն ընդհանրապես կարող է չեղարկվել։ Եվ այսպես, իր 34 ամյա պատմության մեջ առաջին անգամ SXSW-ը  չեղարկվեց։ Այն պլանավորում էին անցկացնել մարտի 13-ից 22-ը, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Այսօր Օսթինի քաղաքապետ Սթիվ Ադլերը հայտարարեց, որ բարձր վարձատրվող խոսնակների թվի ու առողջապահության համաշխարհային խնդիրների պատճառով համաշխարհային տեխնոփառատոնն այլևս չի անցկացվի։

Այս որոշումն, ամենայն հավանականությամբ, մեծ հարված կհասցնի քաղաքի տնտեսությանը, քանի որ յուրաքանչյուր տարի այն միլիոնավոր դոլարներ էր բերում քաղաքին։ Անցյալ տարի, օրինակ, փառատոնից գոյացած հասույթը կազմում էր 355․9 մլն դոլար։

Փառատոնը կազմակերպող ու անցկացնող մասնավոր ընկերությունը հայտարարել է, որ որոշումը քաղաքային իշխանություններինն է ու իրենցից կախված ոչինչ չկա։

«Մենք հիմա տարբերակներ ենք քննարկում ու փորձելու ենք փառատոնի մասնակիցների համար հնարավորինս շուտ ստեղծել վիրտուալ հարթակ»,- ասվում է SXSW պաշտոնական կայքում։

Թեգեր: covid-2019, SXSW