Twitter-ի առաջին «զոհը»՝ Դոնալդ Թրամփ

Twitter-ի առաջին «զոհը»՝ Դոնալդ Թրամփ

Twitter-ն առաջին անգամ կիրակի օրը գործածության մեջ դրեց իր նոր գործիքը։ Դա հատուկ թեգ է՝ Manipulated Media վերտառությամբ։ Նախատեսված է մանիպուլյացիոն հոլովակների ու ԶԼՄ հրապարակումների համար։ Առաջին անգամ գործիքը կիրառվեց ոչ ավելի, ոչ պակաս՝ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջում։  Սպիտակ տան սոցցանցերի տնօրեն Դան Սկավինոն շաբաթ օրը մի հոլովակ էր հրապարկել, որտեղ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Բայդենն ասում է․ «Ներեցեք, բայց մենք կարող ենք վերընտրել միայն Դոնալդ Թրամփին»։ Իրականում խոսքը մոնտաժված ու կոնտեքստից կտրված է։ Ամբողջական նախադասության մեջ ասվում է․ «Ներեցեք։ Մենք կարող ենք Թրամփին ձայն տալ միայն այն դեպքում, եթե ուզում ենք մտնել այդ շրջանաձև կրակահերթի մեջ։ Սա պետք է դրական քարոզարշավ լինի, միացեք մեզ»։

Twitter-ն իր «ամոթի խարանը» դնում է հատկապես այն հոդվածների վրա, որոնք մանիպուլյացիոն կամ սինթետիկ բնույթ ունեն, կամ էլ՝ ակնհայտ ապատեղեկատվություն են տարածում։  Մեծամասամբ, սակայն, թեգը հայտնվում է այն հոլովակների վրա, որոնք մոնտաժված ու կոնտեքստից կտրված են։

Սակայն նոր թեգը բոլոր օգտատերերի մոտ չէ, որ տեսանելի է։ Դուք չեք կարող փնտրել այն, այն Ձեզ համար տեսանելի չի լինի, նույնիսկ երբ մտնեք այդ հղումով։ Թեգը տեսանելի է միայն նորությունների ժապավենում ու վերջ։ Ընկերության աշխատակիցները խոստացել են շուտով ուղղել այս սխալը։

Թեգեր: Trump, twitter