Xiaomi-ն ցուցադրել է Mi 10 և Mi 10 Pro սմարթֆոնների տեսախցիկների հնարավորությունները տիեզերքից (տեսանյութ)

Xiaomi-ն ցուցադրել է Mi 10 և Mi 10 Pro սմարթֆոնների տեսախցիկների հնարավորությունները տիեզերքից (տեսանյութ)

Չինական Xiaomi ընկերությունը գովազդային նոր հոլովակ է թողարկել, իր նոր՝ Mi 10 և Mi 10 Pro մոդելների համար։ Հոլովակներում ցուցադրվում է 108 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկի հնարավորությունները։

Մոդուլի արժանիքներն ընդգծելու համար դեռ փետրվարին ընկերությունը հեռախոսի տեսախցիկով հագեցած փոքրիկ արբանյակ ուղարկեց տիեզերք։ Արբանյակից արված կադրերը ցուցադրվում են հոլովակի վերջում։

Ընկերությունում հայտարարել են, որ 2020 թվականին Xiaomi-ի օգտատերերը ամբողջ աշխարհում կհատեն 100 միլիոնի սահմանը։

Հիշեցնենք, որ Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրել էր իր նոր՝ Mi 10 և Mi 10 Pro սմարթֆոնները փետրվարի կեսին։ Երկու հեռախոսներն էլ հագեցած են AMOLED էկրաններով։ Սարքավորումներն աշխատում են Qualcomm Snapdragon 865 պրոցեսորների հիմքով։ Օպերատիվ հիշողությունը՝ 8 կամ 12 ԳԲ է։

Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ինչի համար էլ սիրում են այս երկու մոդելները, ապա Mi 10 մոդելը հագեցած է չորս տեսախցիկներով․

Հիմնական- 108 Մպ

Լայնանկյուն սենսոր- 13 Մպ

Հավելյալ օբյեկտիվներ- 2-ական Մօ

Mi 10 Pro-ի տեսախցիկները մի փոքր այլ կարգավորումներ ունեն․

Հիմնական- 180 Մպ

Լայնանկյուն սենսոր- 20 Մպ

Երկու տարածական օբյեկտիվ- 12 և 8 Մպ

Թեգեր: Space