Apple-ը փակում է իր խանութները

Apple-ը փակում է իր խանութները

Apple-ն Իտալիայում անորոշ ժամկետով փակել է իր բոլոր 17 խանութները։ «Այս մասին նրանք հայտնում են ընկերության իտալական կայքում»,- գրում է Bloomberg-ը։ Պատճառը կորոնավիրուսի տարածումն է։ Մարտի 9-ի դրությամբ Իտալիան արդեն փակ երկիր է համարվում։

Ներկա դրությամբ Իտալիան կարանտինից դուրս կգա ապրիլի 3-ին, սակայն խնձորային կայսրությունը չի շտապի դրան զուգահեռ վերաբացել իր խանութները։ Իտալիան արդեն երկրորդ երկիրն է, որտեղ Apple-ը փակում է իր խանութները։ Ավելի վաղ նույնն արվել էր Չինաստանում, թեև այս շաբաթ այդ խանութներից չորսն արդեն վերաբացվել են։

Թեգեր: Apple, China, covid-2019, Italy