Google-ը «կրակում է» մրցակիցներին

Google-ը պատրաստվում է հետ կանչել ծրագրային ապահովման լիցենզիաները Android TV-ի այն արտադրողներից, որոնք կշարունակեն իրենց օպերացիոն համակարգը տեղադրել այլ համակարգերի համար, ինչպիսիին է, օրինակ Amazon Fire TV-ն։ Այս մասին տեղեկանում ենք Protocol-ի նոր հաշվետվությունից։ Պատճառն այն է, որ այդ հեռուստացույցների արտադրողներն այլևս չեն կարող Play Store և Google հավելվածները տեղադրել իրենց բոլոր սարքավորումների վրա։

Android-ի հետ համատեղելիության քաղաքականությունն ասում է, որ այն սարքավորումները, որոնք ցանկանում են Play Store-ին հասանելիություն ունենան,  պետք է իրենց սարքավորումներում տեղադրել Android Օ/Հ-ի այն տարբերակը, որն այդ պահին սպասարկում է Google-ը։

Դա նշանակում է, որ եթե մարդիկ ցանկանում են իրենց հեռուստացույցներում Play Store տեղադրել, նրանք չեն կարող իրենց հեռուստացույցներն այլ օպերացիոն համակարգերով համալրել, ինչպիսին Android TV-ի մրցակից Amazon Fire TV է։ Հաշվետվությունում երևում է, որ այս քաղաքականության շնորհիվ Google-ը կարողացել է իր որոշ գործընկերներին արգելել աշխատել իր մրցակցի՝ Amazon-ի «խելացի տուն» նախագծում։

Որոնողկան հսկայի պայմանները խախտելու դեպքում արտադրողներին դաժան ճակատագիր է սպասվում։ Հեռուստացույց արտադրողներից շատերը նաև սմարթֆոններ են արտադրում ու հենց Android-ի բազայի վրա։ Այդպիսի ընկերություններից են LG-ն ու  Samsung-ը։ Դա շատ պարզ բացատրություն ունի։ Եթե օգտատերերն իրենց հեռուստացույցներում տեղադրեն Fire TV հավելվածը, նրանք չեն կարողանա Play Store կամ Google հավելվածները տեղադրել նաև իրենց սմարչթֆոններում։ Դա զգալիորեն կիջեցնի այդ սմարթֆոնների վարկանիշն ու, օրինակ Samsung-ը շուկայի առաջատարից կարող է հայտնվել հետնապահի դիրքերում ու վերջնական արդյունքում ընդհանրապես մնալ լուսանցքից դուրս։

Այս ամենով հանդերձ, պետք է ընդգծել, որ և՛ Google-ը, և՛ Amazon-ը մի մեեծ խնդիր ու կատաղի մրցակից ունեն, որի անունն է Roku: Անցյալ տարվա հունիսին Strategy Analytics-ի հրապարակած հաշվետվության համաձայն, ԱՄՆ-ում վաճառված նոր սերնդի  հեռուստացույցների ավելի քան 30%-ը աշխատել են Roku-ի ծրագրային ապահովմամբ ու օպերացիոն համակարգով։

Amazon Fire TV-ին բաժին է հասել շուկայի 12 տոկոսը, իսկ Google-ին՝ 9։

Կարևոր է ընդգել, որ այս թվերը ներառում են ինչպես հոսքային բոքսերը, այնպես էլ հեռուստացուցյները, որոնք աշխատում են Roku-ի, Amazon-ի կամ Google-ի ծարգրային ապահովմամբ։

Այնպես որ ինչքան էլ երկու հսկաները փորձեն մեկմեկու խոչըմդոտել, ավելի լավ արդյունք ստանալու համար, նրանք երկուսն էլ դեռ երկար ճանապարհ ւոնեն անցնելու, որպեսզի գոնե հասնեն Roku-ին։