Վիրտուալ հանրահավաքի առաջին փորձն ԱՄՆ-ում տապալվեց

Վիրտուալ հանրահավաքի առաջին փորձն ԱՄՆ-ում տապալվեց

ԱՄՆ նախագահական ընտրությունների վիրտուալ քարոզարշավն իսկական տեխնիկական մղձավանջ դարձավ քաղաքացիների համար։ Սա կարմիր քարտ էր նմանատիպ ծառայություններով զբաղվող գրեթե բոլոր ընկերությունների համար։ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր քարոզարշավը որոշեց տեղափոխել վիրտուալ տիրույթ։ Պատճառը պարզ է՝ կորոնավիրուս։ Սակայն հենց այս քայլն էլ իսկական փորձանք դարձավ Բայդենի նախընտրական շտաբի գլխին։ Նախ՝ սկսվեց 3 ժամ ուշացումով։ Ուղիղ եթերը միանալուց անմիջապես հետո էկրանին խոշոր պլանով հայտնվեց Իլինոյսի սենատորներից մեկի դեմքը, որն ուղղում էր տեսախցիկը։ The Verge-ը գրում է, որ մինչև թեկնածուի հայտնվելը կադրում ինչ-որ մարդ էր երևում, ով մեկ այլ տեսազանգով ցուցադրում էր իր հիասքանչ փոքրիկին, որն անվերջ գոռում էր։

Հետո հայտնվեց Բայդենը։ Տեսակապը, որը սկզբում մի տեսակ տարօրինակ լուռ էր, վերածվեց սարսափ ֆիլմի։ Բայդենի ձայնն այնպես էր հնչում, կարծես նա գոռում էր էկրանի ուղղությամբ։

Ուրբաթ օրը այս քարոզարշավն ընդհանրապես չպետք է անցկացվեր։ Սակայն պանդեմիայի պատճառով բոլորը ստիպված էին հետաձգել մասսայական միջոցառումները։ Սա լուրջ հարված է ամբողջ քարոզարշավին, քանի որ հանրահավաքները նախընտրական փուլի ամենակարևոր հատվածներից մեկն են։ Հենց այդ ժամանակ Zoom-ի միջոցով նախընտրական շտաբը որոշեց հանրահավաքն անցկացնել օնլայն տիրույթում։ Համակիրները կարող էին օնլայն հարցեր տալ թեկնածուին։

Սկզբում ձայն չկար։ Ուղիղ եթերը կանգնեցրին։ Վերականգնվելուց հետո, երբ Բայդենը պարզապես փոխել էր սմարթֆոնին միացված միկրոֆոնը, նրա ձայնը մի տեսակ հիվանդագին դարձավ ու ծվծվան։ Հետո սկսեց կադրից հեռանալ, այն աստիճան կոցրեց իրականության զգացումը, որ ուղիղ եթերում հարցրեց՝ «ես կադրու՞մ եմ»։

Համակիրներից մեկն ուղիղ եթերով Բայդենին առաջարկեց փոխել իր տեխնիկական թիմին, քանի որ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի թեկնածուն վատ տեսք ունենա։

Ի՞նչ ցույց տվեց այս միջադեպը։ Տեխնոլոգիաները դեռ պատրաստ չեն նմանատիպ միջոցառումները վիրտուալ տիրույթ տեղափոխելու։ Թեև կար նաև Բայդենի տեխնիկական թիմի սխալը, բայց, այնուամենայնիվ, տեխնիկական խնդիրներն էլ չափից շատ էին։ Մեր կյանքը գնալով ավելի շատ է տեղափոխվում օնլայն տիրույթ, սակայն տեխնոլոգիաները կարծես թե չեն հասցնում մեր հետևից, այդ պատճառով էլ առաջին վիրտուալ հանրահավաքի փորձը պարզապես տապալվեց։

Թեգեր: Elections, zoom