Xbox One-ի տասը խաղ՝ կարանտինն ավելի հետաքրքիր դարձնելու համար

Xbox One-ի տասը խաղ՝ կարանտինն ավելի հետաքրքիր դարձնելու համար

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ինքնամեկուսացվելու կոչերը հաճախ հարց են առաջացնում՝ ինչո՞վ զբաղվել տանը։ Տանից աշխատողների հարցը պարզ է, սակայն մարդիկ որոնք չեն աշխատու՞մ։ Մենք Ձեզ առաջարկում ենք  Xbox One խաղային ապարատի լավագույն 10 խասերն ըստ Сnet-ի, որոնք Ձեր կարանտինն իսկական զվարճանքի կվերածեն։

Sekiro: Shadows Die Twice

Dark Souls-իհերթական շեդևրը։ Սեկիրոն իր մեջ Dark Souls-ի ԴՆԹ-ից մասնիկ ունի, սակայն սա բոլորովին այ լգազան է։ Հենց այս փաստն է խաղն այնքան գրավիչ դարձնում, որ հնարավոր չէ կտրվել։ Դուք կարիք կունենաք նոր հնարքներ սովորելու, քանի որ այս խաղը ռադիկալ տարբերվում է իր նախորդ անալոգներից։

Red Dead Redemption 2

Երկար ժամանակ է անցել այն պահից, երբ Rockstar-ը թողարկեց իր նոր վիդեոխաղը, սակայն Red Dead Redemption 2-ին արժեր այսքան երկար սպասել։ Այս խաղով ուղղակի ընկղմվում եք դետալների մեջ։

Outer Wilds

Նախկինում «Տարվա խաղ»-ի հավակնորդ էր։ Սա ուղղակի «աննորմալ» խաղ է։ Ձեզ պետք է բացահայտել շատ տարօրինակ մի գիտական գաղտնիք։ Գործողությունները տեղի են ունենում արեգակնային համակարգի մոլորակներից մեկի վրա։

Cuphead

Այս խաղը երբևե ստեղծված ամենավառ խաղերից մեկն է։ Այն հայտնի է նաև նրանով, որ չափազանց բարդ խաղ է, միևնույն ժամանակ, չափազանց օգտակար։ Եթե ունեք ամուր նյարդեր ու ծով համբերություն, այս խաղը հենց Ձեզ համար է։

Destiny 2։ Forsaken

Destiny 2-ի ճակատագիրը բոլորին էր հետաքրքրում, քանի որ խաղն այնքան էլ հաջող չէր ստացվել։ Սակայն նոր՝ Forsaken տարբերակում խաղի սիրահարներին իսկական անակնկալ է սպավում։ Վերականգնվել է նախկին ազարտն ու հարդկորը, որի համար այնքան սիրում էին խաղը։ Եթե լքել եք Destiny 2-ը անմիջապես սկսելուց հետո, ապա փորձեք Forsaken տարբերակները։ Մասնագետներն արել են ամեն ինչ, որպեսզի էպիկ վերադարձն արդարացված լինի։

Apex Legends

Այս խաղն ասպարեզ եկավ բառի բուն իմաստով անհայտությունից։ Մինչ այդ Battle Royale ժանրի խաղերի միանձնյա առաջատարը Fortnite էր, սակայն Apex Legends-ը ձեռնոց նետեց նրան ու, կարծես թե հաղթում է այդ մենամարտում։

Assassin’s Creed Odyssey

Այս խաղը սկսելու համար երկու կարևոր բան է պետք՝ կամք ու համբերություն, քանի որ նախնական տիտրերը տևում են ուղիղ հինգ ժամ, որտեղ գրված է բոլոր այն մարդկանց անունները, որոնք մասնակցել են խաղի ստեղծմանը։ Սակայն երբ սկսվում է բուն խաղը, այն իսկապես սկսվում է։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն պետք է լինի այն խաղը, որի ստեղծմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ Ճիշտ եք կարծում՝այն հիանալի խաղ է։

Ori and the Blind Forest

Սա ժամանակակից դասական է։ Metroidvania խաղի ձևափոխված տարբերակն է ու այն պարզապես հաճելի է կառավարել։

Resident Evil 7 Biohazard

Այս խաղի մի ամբողջ շարք կա, որն արժանացել էր գեյմերների վատ գնահատականին։ Նա միշտ սկսում է ինչ-որ համարձակ ու նորարարական քայլով ու կեսից կանգ է առնում դրա վրա։ Բարեբախտաբար Resident Evil 7-ը ուղղել է բոլոր այդ սխալները, ու խաղի սկզբից մինչև վերջ անականկալների պակաս չեք զգա։

Mortal Kombat 11

Այն դեռ աշխատում է ու որոշ խմբի համար այն շարունակում է մնալ լավագույն խաղը՝ մենամարտերի ժանրից։ Թեև հիմա այն շատ ուժեղ մրցակից ունի՝ Street Fighter II-ը։ Չնայած սրան՝ 11-րդ տարբերակը Mortal Kombat-ի լավագույն տարբերակն է։