Նոր Tesla Y-ը մասամբ հասանելի է

Նոր Tesla Y-ը մասամբ հասանելի է

Կորոնավիրուսը կարծես թե չի խառնել միայն Tesla ընկերության խաղաքարտերը: Ընկերությունն արդեն պաշտոնապես սկսել է ԱՄՆ-ի հաճախորդների համար մատակարարել նոր՝ Tesla Y մոդելի էլեկտրական ամենագնացները: Նոր մոդելի ներկայացումից ընդամենը մեկ տարի անց ընկերությունն արդեն մատակարարում է անհատական բոլոր պատվերները:

Երկուշաբթի ընկերությունն իր Թվիթերյան պաշտոնական էջում ցուցադրել էր էլեկտրական ամենագնացի հոլովակը, որը մտնում էր արտադրական փուլ: Հոլովակում նաև ցուցադրվում էին մեքենայի փորձարկումները աշխարհի տարբեր կետերում:

Մեքենայի մի քանի օրինակներ հայտնվել էին մի քանի յութուբերների մոտ, որոնք մեքենաների փորձարկման բլոգներ են վարում: Խոսքը հիմնականում Teslanomics յութուբյան ալիքի վարող Բեն Սալլինսի մասին է:

Y մոդելը դարձավ ընկերության՝ ամբողջությամբ էլեկտրական 5-րդ մեքենան, որը մտավ արտադրական փուլ:

Այն փոքր ամենագնաց է, որը կառուցվել է այն նույն հիմքի վրա, ինչ նախկին սեդանը՝ մոդել 3-ը: Դետալների գրեթե 75 տոկոսը համընկնում են, սակայն կան մի քանի առանձնահատկություններ: Դրանցից մեկը հետևի դուռն է, մեքենայի հավելյալ բարձրությունը և նստատեղերի երրորդ շարքը՝ երկու նստատեղով:

Թեգեր: Model Y, Tesla