Կորոնավիրուսի առկայությունը ստուգող կայքը խափանվել է քաղաքացիների մեծ հոսքի պատճառով

Google-ի քույր կազմակերպության՝ Verily-ի գործարկած կայքն անգամ մեկ օրվա կյանք չի ունեցել:  24 ժամը դեռ չլրացած, կայքը  դադարել է սպասարկել քաղաքացիներին: Այն նախատեսված էր կորոնավիրուսով վարակված մարդկանց առաջին օգնություն ցույց տալու համար: Նախ, կայքում հարցումների միջոցով պարզում էին՝ վարակվա՞ծ է արդյոք քաղաքացին կորոնավիրսով, թե՝ ոչ: Եթե քաղաքացին ասում էր, որ տաքություն ունի կամ հազում է, նրան անմիջապես խորհուրդ էին տալիս դիմել բժշկի ու չէին շարունակում զրույցը: Ավելին, նրա տվյալներն անմիջապես փոխանցում էին առողջապահական մարմիններին: Սակայն այն մարդիկ, որոնք չունեին ակնհայտ ախտանշանները հատուկ թեստ էին անցնում, որով հնարավոր էր պարզել, նա վարակակիր է, թե՞՝ ոչ: Կայքը նախատեսված չէր լայն հանրության համար: Այն գործում է միայն ԱՄՆ-ում, այն էլ՝ միայն Կալիֆորնիական ծոցին հարող տարածքների բնակիչների համար: Երկուշաբթի օրը գործարկելուց հետո, սակայն, քաղաքացիների այնպիսի մեծ հոսք եղավ, որ մասնագետները պարզապես չէին հասցնում պատասխանել հարցումներին: Կայքի հնարավորություններն էլ սահմանափակ էին ու տհաճ հետևանքներից խուսափելու նպատակով ժամանակովրապես դադարեցվեց կայքի գործունեությունը:  Google-ը տեղեկացնում է, որ արդեն այսօր հնարավոր կլինի կայքը նորից գործարկել: