Apple-ը պատրաստվում է բյուջետային iPhone-ներ թողարկել:

Apple-ը պատրաստվում է բյուջետային iPhone-ներ թողարկել:

iOS 14 օպերացիոն համակարգի կոդում մասնագետները նկատել են iPhone 9 Plus-ի մասին գրառումներ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ժամանակներս Apple-ը կթողարկի նոր բյուջետային սմարթֆոններ, մեկի փոխարեն, երկու օրինակով: Թե ե՞րբ է ընկերությունը պատրաստվում հայտնել դրա մասին, դեռ հայտնի չէ: Պայմանական պրեզենտացիան պետք է լիներ մարտին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով:շ

9to5MAC պորտալը որոշ մանրամասներ է հայտնել iPhone 9 բյուջետային սմարթֆոնի վերաբերյալ, որոնք հանդիսանում են iPhone SE-ի իրավահաջորդը:  iOS 14-ի կոդից պարզ է դառնում, որ Apple-ը աշխատում է նաև նոր գաջեթի ավելի մեծ տարբերակի վրա՝ iPhone 9 Plus: LCD էկրանի չափը կլինի 5.5 դյույմ, իսկ iPhone 9-ը՝ 4.7 դյույմ:

Երկու սմարթֆոններն էլ աշխատելու են A13 Bionic պրոցեսորների հիմքի վրա: Նույն պրոցեսորներով են աշխատում նաև iPhone 11 և iPhone 11 Pro մոդելները:

Այս փաստը պետք է գրավի Apple-ի թիրախային լսարանի ուշադրությունը:  Սա կհետաքրքրի հատկապես այն զանգվածին, որոնք դեռ շարունակում են օգտվել iPhone 6 և iPhone 7 մոդելներից և պատրաստ չեն մեծ գումարներ ծախսել առաջատար մոդելների վրա:  Նոր սմարթֆոնների վրա կպահպանվի «Home» կոճակը, որը համալրված կլինի մատնահետքը ճանաչող սկաներով՝ Touch ID:  iPhone 9 և  iPhone 9 Plus-ի սեփականատերերը կկարողանան օգտվել Apple Pay և Express Transit համակարգերից, որոնք հասանելի չեն որոշ հին մոդելների համար:

Կարևոր է ընդգծել, որ նոր սմարթֆոնների անունները,  այն է՝ iPhone 9 և  iPhone 9 Plus, Apple-ը պաշտոնապես չի հաստատել, և հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այդ անունները փոփոխվեն: Նախկինում ԶԼՄ-ները գրում էին, որ նոր բյուջետային սմարթֆոնը կոչվելու է iPhone SE 2, սակայն Aplle-ը դա էլ չի հաստատել:

Եթե հավատանք վերլուծաբան Մին-Չի Կուո-ին, ապա 4.7 դյույմանոց էկրանով սմարթֆոնը կարժենա 399 դոլար:

Հիշողության ծավալը կլինի կամ 64 կամ 128 ԳԲ: Ընդ որում, iPhone 9 մոդելը կլինի մոխրագույն և կարմիր գույների:

Ենթադրվում է, որ նոր մոդելների պրեզենտացիան կլինի այս տարվա հունիսին: Սակայն այս տեղեկատվությունն էլ դեռ պատված է թանձր մշուշով:

Թեգեր: aplle, iPhone, New