Ճապոնացի դպրոցականները Minecraft խաղում Վերջին զանգի տոնակատարություն են կազմակերպել

Ճապոնացի դպրոցականները Minecraft խաղում Վերջին զանգի տոնակատարություն են կազմակերպել

Այս տարի Ճապոնիայում ուսումնական տարին ավարտվում է մարտին։ Այդ պատճառով էլ իշխանությունները կարող են չեղարկել, այսպես ասած, Վերջին զանգի արարողությունը։ Ի՞նչ անել, եթե երկրում կարանտին է, ու տնից դուրս գալն անգամ վտանգավոր է։ Ճապոնացի դպրոցականներն այս հարցի պատասխանն էլ են գտել։

Հիմնական դպրոցներից մեկի աշակերտները բոլորին հայտնի Minecraft խաղում հանդիսությունների սրահ են մոդելավորել ու Վերջին զանգի արարողություն անցկացրել։ Այդ մասին պատմել է դպրոցականներից մեկի հայրը։

Ուսումնական տարին Ճապոնիայում բաժանվում է երեք եռամսյակի։ Այն ընդհատվում է ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներով։ Մարտի 18-ի դրության դպրոցների մեծ մասում դեռ կարանտին է հայտարարված։

Թեգեր: Game, Minecraft