SpaceX ընկերությունը տիեզերք ուղարկեց Starlink արբանյակների 6-րդ խմբաքանակը

SpaceX  ընկերությունը տիեզերք ուղարկեց Starlink արբանյակների 6-րդ խմբաքանակը

Ամերիկյան SpaceX ընկերությունը մարտի 18-ին ուղեծիր հանեց Falcon 9 հրթիռը, որն էլ իր հերթին ուղեծիր ուղարկեց Starlink ծրագրի ևս 60 արբանյակ։ Սա համաշխարհային ինտերնետ ծրագրի մի մասն է։ Թռիչքն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է ընկերության պաշտոնական կայքում։ Starlink ծրագրի շրջանակներում սա թվով վեցերորդ թռիչքն է ։ Սակայն այս առաքելությունն այնքան էլ հեշտ չտրվեց։ Վեցերորդ թռիչքը կարողացան իրականություն դարձնել երրորդ փորձից հետո միայն։ Սկզբում թռիչքը նախատեսված էր մարտի 14-ին, սակայն մեկ օր հետաձգվեց՝ մարտի 15-ին։ Սակայն վերջին վայրկյաններին դա էլ չեղարկվեց, քանի որ շարժիչներից մեկի տեխնիկական զննման ժամանակ տվյալների փոխանցման հետ խնդիրներ էին առաջացել։

Թռիչքից 15 րոպե անց, բոլոր արբանյակները դուրս բերվեցին նախապես պլանավորված էլիպտիկ ուղեծիր։ Վերջնական զննում անցնելուց հետո, SpaceX-ի նախագծի համաձայն, բոլոր արբանյակները պետք է բարձրանան արդեն աշխատանքային ուղեծիր՝ 550 կիլոմետր բարձրության վրա։ Հետագա ճանապարհը արբանյակները շարունակելու են սեփական շարժիչներով։

Մի փոքր լիքբեզ

SpaceX ընկերությունունը 2018-ին Դաշնային հանձնաժողովից Starlink ծրագիրն իրականցնելու  թույլտվություն էր ստացել։ Համաձայն ծրագրի, 12 հազար արբանյակներ պետք է արձակվեին ուղեծիր, որոնք ամբողջ աշխարհին պետք է ինտերնետ մատակարարեին։ Առաջին խումբ արբանյակները ուղեծիր արձակվեցին 2019 թվականի մայիսին (ավելի ուշ 60 արբանյակներից երեքի հետ կապը կորեց)։ Ամբողջ երկիր մոլորակի նվազագույն ծածկույթը ծածկելու համար SpaceX-ը պետք է տիեզերք ուղարկի նվազագույնը 420 արբանյակ։ Միջին արագույթան ինտերնետ ապահովելու համար՝ մոտ 780։ 12 հազար արբանյակը նախատեսված էր մոլորակի անգամ ամենախուլ անկյունները գերարագ ինտերնետով ապահովելու համար։ 60 կատարելագործված արբանյակների երկրորդ խմբաքանակը SpaceX-ը տիեզերք ուղարկեց անցյալ տարվա նոյեմբերին, երրորդ խմբաքանակը՝ հունվարի սկզբին, չորրորդը՝ հուվարի վերջին, իսկ հիգերորդը՝ փետրվարի կեսերին։ Այս կերպով SpaceX ընկերությունը տիեզերք է բաց թողել ընդհանուր 360 Starlink-ի արբանյակ։

Թեգեր: Falcon 9, Starlink