Հաքերները սկսել են ավելի շատ գումար պահանջել iPhone կոտրելու համար

Հաքերները սկսել են ավելի շատ գումար պահանջել iPhone կոտրելու համար

Վերջին շրջանում Apple-ն ավելի է ուժեղացրել iPhone-երի պաշտպանությունը։ Դա երևում է հաքերների գնային քաղաքականությունից։ GrayShift ընկերության սարքավորումները, որոնց միջոցով հնարավոր էր կոտրել ցանցակած iPhone-ի ծածկագիրը, թանկացել է։ Motherboard-ի փոխանցմամբ, սարքավորումների գները դարձել են 18 հազար դոլար, նախկին 15-ի փոխարեն։ Սա բավականին նկատելի աճ է, ու ընկերության հիմնադիրների խոսքով՝ ամբողջությամբ արդարացված, քանի որ հիմա ստիպված են ավելի շատ ժամանակ ծախսել, որպեսզի կարողանան պահպանել նախկինում գրանցած արդյունավետության բարձր նշաձողը։

GrayShift

Սկզբում, եկեք հասկանանք՝ ո՞վ է GrayShift-ն ու ինչպես է նրա գործիքակազմը կոտրում ցանկացած iPhone: Երկար ժամանակ այս ընկերության մասին գրեթե ոչ ոք, ոչինչ չգիտեր։ Սակայն 2018-ի գարնանը, երբ Forbes-ը հոդված հրապարակեց այդ ընկերության մասին, ընկերությունը մեծ ճանաչում ձեռք բերեց։ Forbes-ը պատմել էր, որ ընկերության փորձագետները կարողացել են ստեղծել մի գործիք, որը կարողանում է շրջանցել ցանկացած մոդելի iPhone-ի պաշտպանական մեխանիզմները, անկախ օպերացիոն համակարգի տարբերակից։ Դրանից հետո ընկերության վրա պատվերների տարափ տեղաց։ Ընդ որում, պատվերները գալիս էին ոչ միայն ԱՄՆ-ի ոստիկանությունից ու հատուկ ծառայութուններից, այլև աշխարհի բազմաթիվ պետությունների հատուկ ծառայություններից։

GrayShift-ի հիմնական արտադրանքը GrayKey-ն է։ Վերջին տարբերակը շատ կոմպակտ սարք է, որը տեսքից շատ նման է Apple TV-ին, որն աշխատում է ոչ թե օպերացիոն համակարգով, այլ հատուկ ծրագրային ապահովմամբ։ Դա օգնում է շրջանցել սմարթֆոնի բոլոր պաշտպանական մեխանիզմները։ Ընդամենը պետք է այդ սարքավորմանը միացնել ցակնկացած աշխատող iPhone, գործարկել գաղտնաբառերի գեներացման համակարգն ու սպասել։ Սարքը պարզապես «թքած ունի» թե՛ գաղտնաբառի երկարության վրա, թե՛ Apple ID-ի միջոցով սմարթֆոնի հեռավար արգելափակման վրա։ GrayKey միևնույնն է, կկոտրի սմարթֆոնն ու անհրաժեշտության դեպքում բոլոր կարևոր տվյալները կտեղափոխի արտաքին կրիչի վրա։

GrayShift-ը շատ փակ կազմակերպություն է, այդ պատճառով սարքավորումների թանկացման մասին Motherboard -ի լրագրողներն իմացել են FBI-ի գործակալներից մեկից՝ գաղտնիության պայմանով։ Նրա խոսքերով  GrayShift-ի ծառայությունները թանկացել են դեռ անցյալ տարվանից։ Հենց նա էր պատասխանատու GrayShift-ի սարքավորումների գնման ու իր քաղաքում սմարթֆոններ կոտրելու միջոցով գործեր բացահայտելու համար։ Սակայն, երբ նա գնացել էր պայմանագիր կնքելու, ընկերության ներկայացուցիչները նրան տեղեկացրել էին, որ ծառայությունները դարձել են 18 հազար դոլար։ Բայց մի հետաքրքիր նրբություն կա։ 18 հազար դոլարով հնարավոր է գնել միայն 300 սմարթֆոններ կոտրելու արտոնագիր։ Սակայն 30 հազար դոլարով միայն հատուկ ծառայությունները կարող են առանց լիմիտի արտոնագիր գնել։ Սակայն այս ծառայության գինը չի փոխվել։

Ամենայն հավանականությամբ գները թանկացել են սարքավորումների թարմացումից հետո։ Համենայն դեպս, Motherboard-ի ինֆորմատորի ու GrayShift-ի երկխոսության մեջ հաճախ հիշատակվում է GrayKey RevC մոդելը։  Ամենայն հավանականությամբ, սա նախկինի ավելի կատարելագործված տարբերակն է։

Թեգեր: #hack, Apple, iPhone