Հայկական ստարտափները գրոհում են Product Hunt-ը

Հայկական ստարտափները գրոհում են Product Hunt-ը

2000-ականներից ի վեր հայ տեխնոկրատներին գրեթե ոչ ոք չէր ճանաչում։ Պատճառը մեկն էր, նրանք հիմնականում զբաղվում էին արտասահմանյան ընկերություններին ծառայություններ մատուցելով։ Վերջին տարիներին, սակայն, ամեն ինչ փոխվեց, ուղեղների հոսքը դանդաղեց ու կամաց-կամաց սկսեց շուկա դուրս գալ տեխնոարտադրանք «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ։ Ընդ որում, շատ արագ սկսեցին մրցակցել միջազգային առաջատարների հետ ու իրենց ուրույն տեղն ունենալ միջազգային շուկայում։ Ճանաչելիությանը հաջորդեցին հաղթանակաները արբեր հարթակներում։

Հիմա էլ հայկական ստարտափները գրոհում են Product Hunt միջազգային հեղինակավոր պլատֆորմը։

Ի՞նչ է Product Hunt-ը

Product Hunt-ը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը, կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար ու հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ։

Ինչպե՞ս է աշխատում

Տարբեր սոցկայքերի կամ մասնագիտական կայքերի միջոցով (օր․ Reddit և Hacker News) տեխնոարտադրանքը ուղարկում են այս հարթակին ու գնահատվում։ Ընդ որում, գնահատման պրոցեսում փոքր է մարդկային գործոնը։ Իհարկե, մեծ դեր են խաղում օգտատերերի գնահատականները, սակայն վերջնական գնահատականը տալիս է հատուկ ալգորիթմը, որն առաջին հերթին գնհատաում է արտադրանքի որակն ու արդյունավետությունը։ Սկզբում հարթակը առանձնացնում է օրվա արտադրանքը, հետո շաբաթվա, հետո՝ տարվա։ Հարթակում հայտնված արտադրանքը շատ արագ միջազգայն ճանաչում է ձեռք բերում։

Krisp

Առաջինն այս հարթակը գրոհեց Krisp-ը։ Աղմուկի ֆրլտրման ստրատափին շատ արագ սիրեց միջազգային հանրությունը։ Սրա միջոցով կարող եք տեսազանգերի ժամանակ ֆիլտրել հարակից աղմուկը։ Ստրատփը անցնելով բոլոր փուլերը «աուդիո» անվանակարգում լավագույնը ճանաչվեց ու արժանացավ «Golden Kitty» գլխավոր մրցանակին։

D’efekt 2.0

«Աղավաղեք» իրականությունն ու ստացեք խելահեղ վիդեոհոլովակներ, հատուկ ու շատ գեղեցիկ վիդեո ու ձայնային էֆեկտներով։ D’efekt 2.0-ը օրվա ապրանքն է։

10Web 

Սա կայքեր պատրաստելու հարթակ է, հիմնված արհեստական բանականության ալգորիթմների վրա։ Պլատֆորմն աշխատում է WordPress կայքերի համար։ Սրա միջոցով կարող եք 10 կոմպոնենտներից կազմված կայք պատրաստել հաշված րոպեների ընթացքում (կառավարվող հոսթինգ Google Cloud-ում, կայքերի կոնստրուկտորմ փլագիններ, SEO և այլն)։

CityBugs 

Քաղաքը, դա համակարգ է, իսկ քաղաքի խնդիրները՝ ծրագրային վրիպակներ։ CityBugs -ը քաղաքային իշխանությունների համար հիանալի հնարավորություն է, շատ արագ լուծել առկա խնդիրները, երբ քաղաքացիները հայտնում են դրա մասին։

Fronty 

Full Stack ծրագրավորողների մեծ մասը պարզապես տանել չի կարողանում կայքի FrontEnd հատվածը, քանի որ նրանց մեծամասնությունը չի սիրում աշխատել css-ով։ Դա շատ ժամանակատար է ու ձանձրալի։ Այս ստարտափը հենց նրանց համար է։ Այլևս կարիք չկա ժամանակ ծախսել արտաքին տեսքի վրա։ Պարզապես գտեք ձեր հավանած կայքը, լուսանկարեք ու վերջ, ստարտափը կհասկանա ու Ձեզ կտրամադրի HTML/css կոդ, որը մեկին մեկ կհմապատասխանի կայքի արտաքին տեսքին։ Պարզապես կարող եք մի քանի կոսմետիկ փոփոխություններ կատարել, որպեսզի Ձեզ չմեղադրեն մտավոր սեփականության գողության մեջ։

Expper

Մեր բոլորիս սիրելի Robin ռոբոտն է։ Նա ընկերասեր է, բարի, հիմա էլ Հայաստանի բժշկական կենտրոններում օգնում ու զվարճացնում է երեխաներին։ Ռոբոտը սկզբում ճանաչվել է օրվա արտադրանք, հետո՝ շաբաթվա, հետո էլ՝ ամսվա։

Hexometer 

Սա կայքի մոնթիրոինգի ու թվային հիգիենայի կատարյալ գործիք է։ Այն պարբերաբար 2800 տարբեր կետերով մոնիթորինգ է անում Ձեր կայքը, որպեսզի համոզված լինեք, որ Ձեր թվային ակտիվները գտնվում են կատարյալ վիճակում։ Նաև օգտակար խորհուրդներ կտա կայքի հիգիենան պահելու համար։

FaceHub

Սա ռեալ ժամանակում դեմքերի փոխանակաման համակարգ է iPhone-ի համար։ Հավելվածում ներդրված նեյրոցանցը ֆիքսում է Ձեր դիմախաղը, շրթունքների շարժումը ու դուք կարող եք խոսել Ձեր սիրելի դերասանի դեմքով։

Սա երկրորդ հայկական ստարտափն է, որն արժանացավ «Ոսկե փիսոյին»։

Եթե ուզում եք Product Hunt-ի պրոդուկներին ծանոթնալ ու առաջինը տեսնել, թե ինչ նոր բան կա, միացեք նրանց ֆեյսբուքյան էջին, անցնելով այս հղումով։

Թեգեր: New, Product Hunt