Չինաստանում ոստիկաններին օգնում են 5G ռոբոտները

Չինաստանում ոստիկաններին օգնում են 5G ռոբոտները

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Չինաստանը սկսել է օգտագործել Guangzhou Gosuncn Robot Co. , Ltd ընկերության արտադրության պարեկային 5G ռոբոտներին։ Ռոբոտները ստուգում են հասարակական վայրերում այցելուների մոտ դիմակի առկայությունն ու չափում են նրանց մարմնի ջերմաստիճանը։

Guangzhou Gosuncn Robot Co., Ltd ձևափոխել է իր ռոբոտներին, ներդրել է նոր հնարավորոթյուններ, որպեսզի ռոբոտները ստուգումների ժամանակ կարողանան օգնել ոստիկաններին ։ Հիմա ռոբոտները հագեցած են բարձր թողունակությամբ տեսախցիկներով ու ինֆրակարմիր ջերմաչափիչներով, և ունակ են 5 մետր շառավղով միաժամանակ 10 մարդու ջերմություն չափել։ Այս կերպ ռոբոտները նվազեցնում են մեկ վայրում մարդկանց կուտակումները։ Եթե այցելուներից որևէ մեկի մոտ նկատվում է բարձր ջերմություն կամ դիմակի բացակայություն, ռոբոտները տագնապի ազդանշան են ուղարկում համապատասխան մարմիններին։ Բոլոր տվյալներն ուղարկվում են միասնական օպերատիվ կենտրոն։ Ռոբոտները կարողանում են ինքնուրույն տեղաշարժվել, սակայն նրանց կարելի է նաև հեռակա կառավարել։ Խելացի ռոբոտներին արդեն կիրառում են Գունչժոու, Շանհայ, Սինայ ու Գուայան քաղաքների կայարաններում, օդակայաններում ու խոշոր առևտրի կենտրոններում։ Gosuncn 5G ռոբոտները հագեցած են արհեստական բանականությամբ, ինտերնետ հասանելիությամբ, արագ որոշումներ կայացնելու հնարավորությամբ, մեծ քանակությամբ տվյալներով, որոնք հնարավորություն են տալիս էկոլոգիական մոնիթորինգ անցկացնել։

Թեգեր: covid-19