Honor-ը գրոհում է շուկան․ ամսվա վերջին օրը դուրս կգա նրա նոր՝ երիտասարդական սմարթֆոնը

Կարանտինից հետո Honor-ը շատ արագ վերադառնում է շուկա։ Այն էլ ինչպես։      Honor-ի գործադիր տնօրենն ակնարկել էր որ շուտով կներկայացնեն իրենց նոր սմարթֆոնը։ Սա համընկնում է այն լուրերի հետ, համաձայն որոնց Honor-ն իր նոր սմարթֆոնը ներկայացնելու էր մարտի 21-ին։

Ավելի վաղ Գուան Հայատոն՝ Honor-ի մարքեթինգի բաժնի ղեկավարի տեղակալը, հայտնել էր, որ ընկերությունը ակտիվորեն վերսկսում է աշխատանքը համաշխարհային պանդեմիայից հետո։ Այս ընթացքում փակվել էին Honor-ի մի քանի արտադրամասերն ու խանութները։ Նա ակնարկել էր, որ Honor-ը թողարկելու է նոր հեռախոս, հատուկ երիտասարդների համար։ Այս նկարագրության մեջ տեղավորովում է միայն Honor Play մոդելը։ Սակայն այս սմարթֆոնի տեխնիկական նկարագրությունն առայժմ չկա։

Այս շաբաթ արդեն հրապարակվեց պաշտոնական տեղեկատվությունը, որի համաձայն մարտի 30-ին ընկերությունը կներկայացնի Honor30 նոր սմարթֆոնը։ Շուկայում կհայտնվի Honor30S անվանմամբ։